Ցանկացած գյուղացի աղջիկ կարող է ոճային դառնալ, եթե սկսի խնամել իրեն և հետևել ժամանակակից նորաձևությանը:
Եթե դուք չեք ուզում գեղճկուհու տպավորություն թոնել, ապա հաստատ պետք է խուսափեք այս սանրվածքներից:
Հաստ կապիչոց կապված պոչիկ

Հատ կապիչները բավականին նորաձև էին 2000-ականների երիտասարդների շրջանում, բայց այսօր դրանք անհեթեթ տեսք ունեն և փչացնում են ամբողջ կերպարը: 2020 թ-ին նախապատվությունը պետք է տալ նեղ և չեզոք գույների կապիչներին:
Փոքրիկ մազակալով սանրվածք

Սա վատ տարբերակ չէ, եթե դուք որոշել եք տան մաքրությամբ զբաղվել: Այսպես հավաքված մազերն արդեն վաղուց նորաձև չեն, բայց դե տանը գոնե ձեզ ոչ ոք չի տեսնում: Սակայն տանից հասատ չարժե նման տեսքով դուրս գալ: Սրանից ավելի գեղեցիկ և ոճային սանրվածքներ կան, որոնցով կարելի է տանից դուրս գալ:
Գանգուրներ և ուղիղ հարդարված մազափունջ

Ուղիղ և բավականին խիտ կտրված ճակատի մազափունջը արդեն վաղուց նորաձև չէ: 2020 թ-ին նախապատվությունը պետք է տալ ավելի ոչ սիմետրիկ և եթերային տարբերակներին: Եթե դուք գանգրացրել եք ձեր մազերն, իսկ ճակատի մազափունջը ուղիղ թողել, դա մեկ սանրվածքի երկու տարբեր մասերի տեսք կունենա:
Լաքով ֆիկսած խոպոպներ

Ցանկացած ժամանակակից վարսահարդար այլևս շատ լաք չի օգտագործում կայուն սանրվածք ստանալու համար: Բոլոր գրագետ ոճաբանները գիտեն, որ 2020 թ-ին նորաձև են բնական մազերը:



























