Ինչպես ցույց տալ տղամարդուն ձեր հետաքրքրվածությունը, բայց աներեսի կամ հուսահատվածի տպավորություն չթողնել:
Հոգեբանները վստահ են, որ ամեն ինչ ավելի պարզ է, քան մենք պատկերացնում ենք: Բավական է միայն մի քանի (անգամ մեկ) ժեստ անել, որպեսզի տղամարդը հասկանա, որ վստահ կարող է քայլ անել:

Սիրախաղի կանոնները
Երբ նրա հետ եք խոսում, ձեր պարանոցին կամ դաստակին դիպեք: Ենթագիտակցորեն դա ընկալվում է որպես մոտ գալու թույլտվության նշան:
Մի փոքր ժպտալով աչքերին նայեք և առաջ թեքեք գլուխը:
Աչքերը լայն բացեք, և բերանը մի փոքր բացելով, ժպտացեք: Հենց այսպիսի դեմքի արտահայտությունն է զրուցակիցը որպես հետաքրքրվածություն ընկալում:
Հիացեք: Սա գլխավոր հոգեբանական խորամանկությունն է: Ասեք, թե որքան բանի է նա հասել, որքան շատ է աշխատել…
Ոտքը ոտքին գցեք: Այս շարժումը սիրախաղի բոլորին հայտնի նշան է:
Բաց և ազնիվ եղեք:
Խոսակցության ժամանակ կրծքավանդակով առաջ մոտեցեք նրան:
Խոսակցության ժամանակ նրան դիպչեք, բայց դա շատ նուրբ ու զգույշ արեք, չափազանց ազատ չթվալու համար: Բավական է դիպչել նրա ձեռքին, երբ օրինակ ասում եք, որ հիմա կվերադառնաք:



























