ԽոյԱռավելություններ. դուք երբեք չեք ձանձրանա ուրախ և խրախճանքներ սիրող Խոյի հետ:Թերություններ. Խոյերը հաճախ լինում են եսակենտրոն և հավակնոտ:
ՑուլԱռավելություններ. հավատարիմ է, աշխատասեր, պատասխանատու:Թերություններ. պահանջելու է ձեզնից նույնը, ուստի և հաճախ կարող է շատ ձանձրալի լինել:
ԵրկվորյակԱռավելություններ. հետաքրքիր զրուցակից է, ունի լայն մտահորիզոն և խելացի է:
Թերություններ. անտանելի շատախոս է, ով ունակ չէ լռելու և ձեզ լսելու:ԽեցգետինԱռավելություններ. զգացմունքային է, հոգատար, կարեկից:
Թերություններ. ունի շատ մեծ ու խիստ պահանջներ և ակնկալիքներ իր կեսից:ԱռյուծԱռավելություններ. պայծառ, շողշողացող բնույթ ունի, որի շնորհիվ նա պարգևում է երջանկության զգացում, նրա հետ միշտ հետաքրքիր է:Թերություններ. խամրում է, երբ ուշադրության կենտրոնում չէ, ուստի դուք պետք է մշտապես ապացուցեք, որ սիրում եք իրեն և հիանաք նրանով:ԿույսԱռավելություններ. նվիրված է, կազմակերպված, կարողանում է կառավարել ֆինանսները, ռացիոնալ է:Թերություններ. շատ պահանջկոտ և բծախնդիր պերֆեկցիոնիստ է, ով դրանով կարող է ձեզ խելագարության հասցնել:ԿշեռքԱռավելություններ. շփվող է, բարեհամբույր, ռոմանտիկ, քնքուշ:Թերություններ. տատանողական և կասկածամիտ է, կարող է ունենալ խաղամոլության հակում:ԿարիճԱռավելություններ. հավատարիմ է, շատ կրքոտ, ուղղախոս և բավականին զարգացած:Թերություններ. նա մշտապես ինչ-որ գաղտնիքներ ունի և մինչև վերջ անկեղծ չէ, հաճախ կարող է շատ կոպիտ լինել:ԱղեղնավորԱռավելություններ. արկածասեր է, սիրում է ճանապարհորդել, ակտիվ է:Թերություններ. տանել չի կարողանում պարտվել անգամ փոքրիկ հարցերում, ուստի շատ անտանելի է դառնում:ԱյծեղջյուրԱռավելություններ. աշխատասեր է, կամային և անկախ:Թերություններ. փառամոլ է, համառ և ցանկանում է ամեն բան իր վերահսկողության տակ պահել:ՋրհոսԱռավելություններ. ստեղծարար է, հետաքրքրասեր, պատրաստ ընդունելու և բացահայտելու նորը:Թերություններ. փոփոխական է, ըմբոստ ոգի ունի և վստահելի չէ:ՁկներԱռավելություններ. ռոմանտիկ է, օժտված է լսելու ունակությամբ, բարի է, նվիրված:Թերություններ. ծայրահեղական է, մեկ վայրկյանում նրա տրամադրությունը կարող է կտրուկ փոխվել, չափազանց էմոցիոնալ է: