Այս ցնցող պատմությունը տեղի ունեցավ ամերիկուհի Լիդիա Ֆերչայլդի հետ:
Իր քաղաքացիական ամուսնու հետ հարաբերությունները խզելուց հետո` կինը դիմեց հատուկ ծառայություններին` երեխաների խնամքի համար օգնություն կազմակերպել:

Փաստաթղթերի պատրաստման պահին Լիդիան իր երրորդ երեխային էր կրում սրտի տակ:
Նպաստ ստանալու համար անհրաժեշտ էր անցկացնել ԴՆԹ թեստ, որը ցույց տվեց, որ կինն իր ավագ երեխաների մայրը չէ:
Բայց հաստատվեց նրա նախկին ընկերոջ հայրությունը:

Հուսահատության մեջ Լիդիան սկսեց որոնել նման դեպքեր, որոնք կարող էին լույս սփռել ամբողջ պատմության վրա:
Ի վերջո, կինը հաստատ գիտեր` իր երեխաներն են:
Պարզվեց բժշկության մեջ նման դեպքեր արդեն տեղի են ունեցել:
Գենետիկան դա անվանում է քիմերիզմ։

Ավելի ուշ պարզվեց, որ Լիդիան ունի ԴՆԹ-ի երկու հավաքածու:
Թեստերը ցույց են տվել, որ Ֆեյրչայլդի մազերն ու մաշկը նույն գենետիկ նյութն ունեն, բայց ներքին օրգանները բոլորովին այլ են:
Ամենայն հավանականությամբ, Ֆերչայլդը երկվորյակ քույր ուներ, որը, նույնիսկ սաղմնային զարգացման ժամանակահատվածում, միաձուլվել էր նրա հետ` այդպիսով փոխանցելով իր ԴՆԹ կոդը:
Այս զարմանալի պատմության հիման վրա 2006-ին նկարահանվել է «Իմ երկվորյակը իմ մեջ» հեռուստատեսային շոուն։



























