Երբեմն մենք չենք կասկածում, որ մեր ծանոթներն ու նույնիսկ ընկերները կարող են նախանձել մեզ: Ինչպե՞ս որոշել, արդյոք մարդը նախանձում է մեզ: Մենք գտանք մի քանի նշաններ, որոնց միջոցով կարելի է դա որոշել։
Դուք ստանում եք կեղծ հաճոյախոսություններ
Կան մարդկանց տեսակներ, որոնք ձեզ հաճոյախոսություններով են ողողում, բայց ձեր մեջքի հետևից նրանք նախանձում են ձեզ: Փորձեք «կարդալ» այս մարդու հույզերը և կտեսնեք, որ նա ստում է ձեզ:

Ընդօրինակում են ձեզ
Սա չի նշանակում, որ նրանք ձեր երկրպագուներն են: Նրանք պարզապես իրենց ավելի վստահ են զգում, երբ կրկնում են ձեր ձևերը

Ուրախանում են ձեր սխալներից
Չնայած նրանք թաքցնում են իրենց ուրախությունը ձեր անհաջողությունից, նրանց հոգին ուրախանում է: Զգուշացեք այդպիսի մարդկանցից

Բամբասում են ձեր մեջքի հետևում
Սովորաբար նման խոսակցությունների էությունն այն է, որ դուք հասել եք ինչ-որ բանի ոչ թե ձեր ջանքերի շնորհիվ, այլ լավ հնարավորության կամ այլոց օգնության շնորհիվ:

Ձեզ ատում են առանց որևէ պատճառի
Եթե ձեզ ատում են առանց պատճառի, ամենայն հավանականությամբ, պարզապես նախանձում են: Ուղղակի վանեք այս մարդուն ձեր կյանքից:




























