Իսկական ռոմանտիկը կանի ամեն ինչ` զարմացնելու և ուրախացնելու համար իր զուգընկերոջը։
Եվ այս տղան նույնպես ցանկացավ ժպիտ առաջացնել իր սիրելիի մոտ։ Նա ժամանակ և ջանք է ծախսել 2400 կմ անցնելու և իր ընկերուհու հետ հանդիպելու համար:
Եվ նույնիսկ հագել էր մի գեղեցիկ արջի կոստյում, որպեսզի անպայման զարմացնի նրան։
Վերջիվերջո ստիպված եղավ ինքը զարմանալ: Բացի դա` տհաճորեն։

Twitter- ի վիրուսային գրառումներից մեկը ցույց է տալիս, թե ինչպես է արջի զգեստով խեղճ տղամարդը նայում գրկախառնված զույգին: Նա հանում է իր կոստյումի գլուխը և ցույց տալիս դեմքը` ցնցելով իր ընկերուհուն։

Ինչպես պարզվել էր, նրանք հարաբերություններ են ունեցել հեռավորության վրա` ավելի քան 2400 կմ։

Վիրավորված տղան անմիջապես հեռացավ ՝ հագնելով իր կոստյումը: Իսկ աղջիկը, ընդհակառակը, վազեց նրա հետևից, բռնեց և գրկեց: Հավանաբար, նա ներողություն էր խնդրում:

Համացանցը, իհարկե, մեկնաբանեց լուսանկարը՝ կոչ անելով տղային` թողնել այդպիսի աղջկան: Բայց թե ինչպես ավարտվեց այս ամենը, անհայտ է:




























