Գորգի տակ թխվածքաբլիթներ են, ամբողջ հատակին հուլունքներ, դռան բռնակն ներկված է անտեսանելի ներկով կամ ձեզ մոտ խաղացել է իմ շնիկը, կամ դուք լավ զվարճացել եք հանգստյան օրերին:
Դուք կզարմանաք, բայց այս մի քանի պարզ գործողություններն կպաշտպանեն ձեր տունը, համենայն դեպս դուք հաստատ կիմանաք, եթե ձեր տուն օտար մարդ մտնի:
Կողոպուտների մեծամասնությունը տեղի է ունենում ցերեկով, երբ մարդիկ սովորում կամ աշխատում են:
Այդպես գողերն իրենց հանգիստ են զգում, չէ՞ որ այդ ժամերին փոքր է հավանականությունը, որ նրանց կնկատեն և կձեռբակալեն:
Բայց տուն մտնելուց առաջ գողերը միշտ տունը ուսումնասիրում են, համոզվելու համար, որ այնտեղ մարդ չկա:
Նրանք նաև ուշադրություն են դարձնում կայանված մեքենաներին:
Եթե դուք դեռ չեք ազատվել ձեր հին մեքենայից, այն կարող է օգտակար լինել:







