Հաճախ մենք դժվարանում ենք ընդունել կամ հասկանալ այլ երկրների ավանդույթները, հատկապես եթե դրանք ամուսնությանն են վերաբերում:
Երևի քչերը գիտեն, բայց Իրանում աղջիկներին կարելի է ամուսնալ 13 տարեկանից, իսկ տղաներին՝ 15 տարեկանից:
Մեզ համար այս ավանդույթն ուղղակի բարբարոսություն է, մենք դժվարանում ենք այս ամենը պատկերացնել:
Չէ՞ որ 13-15 տարեկանում նրանք դեռ երեխաներ են: Սակայն կան նաև մարդիկ, որոնք խախտում են այս օրենքը:
Ծնողները փորձում են որքան հնարավոր է շուտ աղջկան ամուսնու տուն ուղարկել և փոխարենը բավականին մեծ օժիտ ստանալ:

Վերջերս հայտնի դարձավ մի ապշեցուցիչ դեպքի մասին: Ծնողներ որոշել էին իրենց 9 տարեկան աղջկան ամուսանցել:
Իսկ փեսան 28 տարեկան է: Ինտերնետում հայտնված նկարահանման մեջ երևում է, ինչպես են նրանք քննարկում արարողություններն ու օժիտի չափը:
Եվ ոչ մեկին չի հետաքրքրում, որ աղջիկը ոչինչ չհասկացող երեխա է:
Այս հոլովակը հասարակության դժգոհություն և քննադատությունն առաջացրեց: Մարդիկ սկսեցին արդարություն պահանջել:
Արդյունքում ամուսնությունն չեղարկվեց, քանի որ դա անօրինական է:
Իսկ ծնողներն, փեսան ու արարողությունն անցկացրած հոգևորականը կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
Աղջիկը կկարողանա ամուսանալ միայն չափահասության տարիքում:
Նշենք, որ Իրանի կառավարությունում բազմիցս առաջարկվել է բարձրացնել ամուսնություն մուտք գործելու տարիքը, սակայն այս առաջարկը մերժվել է:




























