Ի՞նչն է մեզ խանգարում գտնել մեր մարդուն և նրա հետ հավերժ մնալ:
Բարդ բնավորություն, սեր աշխատանքի հանդեպ, մենության սերը:
Ահա կենդանակերպի 3 նշաններ, որոնք ավելի շատ են ռիսկ են ներկայացնում մենակ մնալու։
Ջրհոս
Ջրհոսներն այն մարդկանց թվում են, ովքեր մենակության մեջ բավականին երջանիկ են:
Նրանք բավականին հմայիչ և գրավիչ են, և շատերն են հավանում նրան, բայց քչերը կարող են դուր գալ հենց նրանց, իսկ եթե այդպիսի մարդ գտնվում է, ջրհոսն իրեն ամբողջությամբ չի տա իրեն:
Ջրհոսները գնահատում են իրենց անձնական տարածքը և պատրաստ չեն հրաժարվել միայնակ լինելու իրավունքից, անգամ եթե սիրահարված են:
Կենդանակերպի այլ նշանների համար նման պահվածքը կարող է թվալ չափազանց սառը կամ անտարբեր, և դա հաճախ է հանգեցնում անհասկացվածության և բաժանումերի:
Իրականում, ջրհոսը սիրում է ուժեղ սիրով, բայց մեկ այլ մարդու հանդեպ այդ սերը երբեք չի ջնջի նրանց «ես» ը։
Կույս
Կույսերի մեծամասնությունը, անկախ նրանից, թե որքան լավ և հիանալի մարդու են հանդիպել նրանք, վստահ են, որ այդ մարդը նրանց համար այնքան էլ լավը չէ:
Հայտնի է, որ Կույսը անտանելի կատարելագործ է, նրանք ամեն ինչի մեջ ձգտում են իդեալական կարգուկանոնի, այդ թվում` հարաբերություններում:
Քչերին է հաջողվում դիմանալ այդպիսի բարդ բնավորության, իսկ ոմանք նույնիսկ փախչում են Կույսերից, առանց հասցնելու ճանաչել նրանց:
Այծեղջյուր
Այծեղջյուրները միշտ գիտեն, թե ինչպես է պետք։
Նրանք ավելի լավն են հասկանում մարդկանց, քան կարծում եք:
Այդ իսկ պատճառով` նրանց համար այնքան դժվար է դուր գալ ինչ-որ մեկին։
Այծեղջյուրն ունի իր խեցին, և դրա միջով անցնելու համար ստիպված կլինեք մեծ ջանքեր գործադրել:
Իսկ նրանք դրան ընդունակ չեն:
Բացի այդ, Այծեղջյուր ունի իր պահանջները զուգընկերոջ հանդեպ:
Եվ զուգընկերը ինքն է ստիպված դիմանալ Այծեղջյուրի համառությանը և չոր բնույթին, նրա աշխատելու մոլուցքին և կարիերիզմին:



























