Գիշերը մեր ուղեղը շարունակում է իր աշխատանքը, քնի մեջ այն համակարգում է մեր տպավորությունները, որոնք ստացել ենք օրվա ընթացքում և նա մեր առջև բացում է երազների աշխարհի դռները: Եվ երբեմն մենք այնպիսի երազ ենք տեսնում, որ անմիջապես արթնանալուց հետո ուզում ենք պատմել այդ երազի մասին: Բայց արդյո՞ք ճիշտ ենք վարվում:

Էզոթերիկները դրան բացարձաձակ դեմ են: Պարզվում է, որ կան երազներ, որոնց մասին ընդհանրապես չի կարելի խոսել և չի կարելի պատմել դրանք:
Երազ կանխատեսումները
Եթե երազում տեսնում եք ձեր ապագայի ոչ այնքան լավ պատկերը և դուք այնպիսի զգացողություն ունեք, որ դա իրականանալու է, ապա ոչ մի եպքում և ոչ ոքի մի պատմեք այդ երազի մասին: Ընդհանրապես մի կենտրոնացրեք ձեր ուշադրությունը տեսածի վրա, որպեսզի բացասական հետևանքներ չլինեն:
Երազ-հուշումներ
Այդպիսի երազներ ընդհանրապես շատ քիչ են լինում: Մեր ենթագիտակցությունը կրիտիկական իրավիճակներում մեզ հուշում է, թե ինչ է լինելու մոտակա ժամանակ, այդ երազների մասին չի կարելի պատմել նույնիսկ մտերիմներին, աշխատեք մանրամասն հիշել այդ երազը և վերլուծել այն, միգուցե հենց դա է ելքը:

Երազ, որը կանխատեսում է լավ ապագա
Եթե լավ երազ եք տեսել, ապա լավ կլինի դրա մասին լռեք, բայց եթե այնքան ուրախ եք, որ չեք կարողանում զսպել ձեզ և ցանկանում եք խոսել դա մասին, պատմեք ամենամտերիմներին, ովքեր իսկապես ուրախ կլինեն ձեզ համար, նախանձ մարդիկ շատ են, նրանք կարող են նախանձել ձեր լավ երազին և նրանց բացասական էներգիան կարող է վնասել ձեզ:

Երազ-սարսափ
Նման երազների պատճառները կարող են տարբեր լինել, օրինակ, ձեր վախերը, տագնապները, սուր ապրումները: Լավ կլինի արագ մոռանալ այդ երազի մասին և ընդհանրապես ոչ ոքի չպատմել, որպեսզի դրանք չիրականանան, ժողովուրդն ասում է. «Եթե լավ երազը պատմես, այն չի իրականանա, եթե վատ երազը պատմես, անպայման կիրականանա»:



























