Ցանկացած ոճաբան կհաստատի, որ հագուստի և փեշի երկարությունը շատ կարևոր է, քանի որ այն օգնում է մարմնի համամասնությունները դարձնել ավելի ներդաշնակ:
Իհարկե, չկա իդեալական երկարություն, որը միանգայն հարմար կլիներ բոլոր աղջիկներին:
Բայց կարող եք հաշվարկել կիսաշրջազգեստի ձեր սեփական իդեալական երկարությունը և դա կարելի է անել առանց ավելորդ դժվարությունների։
Կազմվածքն այն, ինչը մեզ տվել է բնությունը, իսկ ուրվագիծը ստեղծում ենք մենք։ Փեշի մի քանի լրացուցիչ սանտիմետր, և ձեր տեսքը կփչանա: Ոտքերը կարող են ավելի հաստ, կարճ երևալ։

3 քայլ` ձեր իդեալական երկարությունը գտնելու համար
1. Նախ որոշեք այն կոշիկները, որոնք պատրաստվում եք հագնել այս փեշով (ամեն դեպքում, ամենից հաճախ) Այժմ, սանտիմետր օգտագործելով, չափեք մարմնի երկարությունը հատակից մինչև ուս: Ենթադրենք, այս ցուցանիշը 170 սմ է
2. Այժմ արդյունքում ստացված թիվը (170 սմ) բաժանեք 1.618-ով: Մի փոքր հուշում. 1618-ը ոսկե հարաբերակցության թիվն է: Մեր դեպքում պատասխանը ≈105 սմ է:
3. Այժմ ուսից սանտիմետրը իջեցրեք այն նշումին, որը հավասար է ստացված թվին: Սա ձեր իդեալական փեշի երկարությունն է:



























