Նեղանալը բնական ազդակ է, եթե ինչ որ մեկը խախատել է ձեր անձնական տարածքը:
Բայց կան մարդիկ, որոնք անգամ ամենաաննշան բաների վրա են նեղանում:
Ովքեր են համաստեղության ամենանեղացկոտ նշանները:

Խեցգետիններ
Խեցգետնինը ամենազգացմունքային նշանն է: Ցավոք, սա կարող է վատ անրադառնալ ոչ միայն նրանց, այլ նաև շրջապատի մարդկանց վրա: Խեցգետիններն սովորություն ունեն հորինել այն ինչ չկա և նեղանալ դրանից: Ցանկացած կոպիտ ասված խոսք նրանց մոտ դեպրեսիա կարող է առաջացնել:
Համաստեղության այս նշանը, նեղացկոտությունն իր ներսում է պահում: Սովորաբար շրջապատի մարդիկ չեն էլ կասկածում նրանց ապրումների մասին: Արտաքնապես դա կարող է արտահայտվել բոլորից մեկուսանալով: Նա մեծ դժվարությամբ է հաղթահարում առաջ եկած խնդիրը, այդ պատճառով խեցգետինների հետ շփման ժամանակ պետք է հետևել ամեն ասված բառին:
Ձկներ
Հետաքրքիր է, որ այս շքերթում երկորրդ տեղը նույնպես ջրային նշան է զբաղեցնում՝ ձկները: Ինչպես և Խեցգետինները, ձկներն էլ շատ խոցելի և էմոցիոնալ են: Գրեթե բոլոր ձկներն ցածր ինքնագնահատական և անինքնավստահության զգացում ունեն: Ցանկացած ասված կատակ, նրանք սրտին շատ մոտ են ընդունում:
Ձկները մեծ կախում ունեն իրենց շրջապատի մարդկանց ընդհանուր վիճակից: Նրանք նույնպես դեպրեսիայի մեջ ընկնելու և նեղացկոտության հակում ունեն: Ձկներն իսկապես խորը հոգի ունեն, որն շատերին անհասկանալի է:
Առյուծ
Կենդանիների արքան նույնպես նեղացկոտ է: Նրանք շատ ինքնավստահ և 00 , իսկ այն մարդիկ, ովքեր հերքում են դա, Խոյերի գլխավոր թշնամիներն են: Քանի որ նրանք համաստեղության բոլոր նշաններից ամենահպարտն են, ի վիճակի չեն ընդունելու իրենց սխալները:
Առյուծներին նեղացնում է ցանկացած քննադատություն և նրանց հասցեյին ասված ցանկացաք մեկնաբանություն: Առյուծների համար հատկապես ցավոտ են աշխատանքի, անձնական կյանքի և արտաքինի հետ կապված դիտողությունները: Ցանկացած դիտողություն նա ընդունում է մեծ ագրեսիվությամբ, իսկ նեղացած ժամանակ պարզապես հեռանում է շրջապատի մարդկանցից:



























