Գաղտնիք չէ, որ տղամարդկանց և կանանց գաղափարները գեղեցկության և կրքի վերաբերյալ զգալիորեն տարբերվում են:
Այսպիսով, օրինակ, այժմ նորաձև դարձած երկարաճիտ կոշիկները, տղամարդկանց կողմից համարվում են չափազանց գռեհիկ, իսկ շատ կանանց կողմից չսիրված մինի կիսաշրջազգեստը, ընդհակառակը, շատ գրավիչ է և բոլորովին էլ ոչ ճչան:
Մենք կազմել ենք կանանց այն իրերի ցուցակը, որոնցից տղամարդիկ կորցնում են գլուխը:
Կիպ հագուստ

Զգեստներ, շապիկներ, ջինսե տրիկոներ. Այն ամենը, ինչ կպչում է մարմնին և ընդգծում է կազմվածքը` տղամարդիկ գրավիչ են համարում:
Իրանը ընդգծող զգեստներ

Ընդհանուր առմամբ, զգեստները զգեստապահարանի այն իրերն են, որոնք տղամարդկանց ամենաշատն են դուր գալիս: Այնուամենայնիվ, կա մեկ «բայց», հագուստը չպետք է նմանվի պարկի: Ցանկալի է, որ այն ընդգծի կազմվածքը։
Բաց մեջք կամ դեկոլտե

Մարմնի բաց հատվածները միշտ գայթակղիչ տեսք ունեն, հատկապես, եթե մարմնի մնացած մասը ծածկված է կտորով: Հիմա նորաձև է քայլել բաց թիկունքով, բայց աղջիկների դեկոլտեն ավելի ու ավելի է ծածկվում:
Կրունկով կոշիկներ

Կրունկներն ավտոմատ կերպով +100 միավոր են ավելացնում կանացիությանն ու գրավչությանը
Բաց կոճեր

Կանանց մարմնի առավել գրավիչ մասերից մեկը կոճն է: Բաց ոտնաթաթերով և փեշով աղջիկն ավելի շատ կգրավի իր կրքով և հմայքով, քան մինիով աղջիկը, և սա փաստ է:



























