Բոլոր մայրերը երազում են դստեր մասին, և Ալեքսիս Բրեթի բախտը բերեց 10 որդիներից հետո նա դուստր ունեցավ։
Հղիության ընթացքում Ալեքսիսը և նրա ամուսին Դեյվիդը գրեթե համոզված էին, որ նրանք ևս մեկ տղա կունենան
Բայց նրանք շատ զարմացան, երբ բացեցին գենդերային հետազոտության արդյունքները. Նրանք վերջապես դուստր ունեցան

Աղջիկը ծնվել է օգոստոսի 27-ին, նրան անվանել են Քեմերոն` ի պատիվ դերասանուհի Քեմերոն Դիազի
Ալեքսիսը ֆիթնեսի հրահանգիչ է: Նրա ավագ որդին 16 տարեկան է:
Եղբայրները շատ են սիրում փոքր քրոջը
Մայրը կատակում էր` ասելով, որ նրանք հիմա անպայման կանգ առնեն, քանի որ նրանց ընտանիքը լիովին հագեցած է
Բրեթը բացատրել է, որ ինքը հատուկ չի փորձել հղիանալ աղջկանով, ավելին` հղիությունը պատահական է եղել, բայց նա և իր ամուսինը շատ ուրախ են:
Նա նաև խոստովանեց, որ մեծ հաճույք է ստացել` առաջին անգամ վարդագույն իրեր գնելով
Ալեքսիսն ասաց, որ նրանց երբեմն քննադատում են այդքան մեծ ընտանիք ունենալու համար, բայց նրանք սովոր են դրան և թույլ չեն տալիս, որ այդպիսի մեկնաբանությունները ազդեն իրենց վրա

Վեց տարի առաջ Դեյվիդին ախտորոշեցին Պարկինսոնի հիվանդություն, բայց այժմ նա կարողանում է պահպանել առողջությունը դեղորայքի միջոցով
Կյանքն այնքան էլ հեշտ չէ այդքան շատ երեխաներով տան մեջ։
Օրինակ` ընտանիքը շաբաթական 49 անգամ հագուստ է լվանում։ Իսկ եթե նրանք գնում են ինչ-որ տեղ, ուրեմն ստիպված են լինում երկու անգամով դա անել:
Այնուամենայնիվ, սա շատ ուրախ և ընկերասեր ընտանիք է
Իսկ դուք ինչպե՞ս եք վերաբերվում շատ երեխաներ ունեցող ընտանիքներին:



























