Եկեք այսպես անենք. Ընտրեք շաբաթվա մեկ օր, ցանկացած, ասենք, երեքշաբթի: Այսուհետ երեքշաբթի օրը ձեր առանձնահատուկ օրն է:
Այն օրը, երբ դուք յուրահատուկ գեղեցիկ եք: Երեքշաբթի օրը ինքներդ ձեզ փոքր նվերներ արեք. Հագնվեք, գնացեք սուրճ խմելու սրճարանում, գնացեք զբոսանելու, գնացեք պատկերասրահներ:
Քնելուց առաջ գիրք կարդացեք, բանաստեղծություններ, հեքիաթներ, լսեք դասական երաժշտություն:

Վաղուց ե՞ք որոշել ինչ-որ կարևոր բան անել:
Հիմա դրա համար ունեք երեքշաբթի օրը: Ցանկացած կարևոր, լավ, ցանկալի բաների համար դուք ունեք երեքշաբթի օր։
Կարող եք բացիկ ուղարկել ընկերոջը փոստով, կարող եք ամեն երեքշաբթի օրագրում ինչ-որ բան գրել, ուրվագծեր նկարել, հյուրեր ընդունել տանը կամ ինքներդ հյուր գնալ:
Երեքշաբթի դուք կարող եք պատրաստել ինչ-որ անսովոր բան և խմել լավ գինի:
Ընդհանրապես, բոլորի համար կան այնպիսի հատուկ գործեր, որոնք մարմնավորում են շատ պարզ և արժեքավոր կախարդանք։
Սկսեք երեքշաբթիից, իսկ հետո ամենինչ կտեսնեք ինքներդ։



























