Ալինա Ցարախովան, որ հյուսիսային Օսետիայից է, իր յուրահատուկ արտաքինի շնորհիվ համացանցում հայտնի է դարձել: 29-ամյա աղջիկը շատ նման է երիտասարդ Անջելինա Ջոլիին:
Թմբլիկ շրթունքներ, բարձր այտոսկրեր, աչքեր՝ այս ամենը հիշեցնում է հոլիվուդյան աստղին: Կարճ ժամանակահատվածում աղջկա էջին 22 000 մարդ է գրանցվել, և այդ թիվն անընդհատ աճում է:

Աղջիկը երբեք չի հիշատակել Անջելինա Ջոլիի հետ իր նմանության մասին, հենց հետևորդներն են նրան հաճոյախոսություններ անում:
Նրանք անընդհատ Ալինային հոլիվուդյան աստղի հետ են համեմատում, նույնիսկ երբեմն պնդում, որ աղջիկն ավելի լավ տեսք ունի:

Շատերը վստահ են, եթե Բրեդ Փիթը հանդիպեր Ալինային, նա ապշած կմնար:

Իհարկե, քննադատությունն էլ է շատ: Մի շարք մարդիկ պնդում են, որ Ալինայի գեղեցկությունը պլաստիկ վիրաբույժների աշխատանքի արդյունքն է: Նրանք պնդում են, որ անթերի այտոսկրերը և թմբլիկ շուրթերը արհեստական են, և այդ մասին մեկնաբանություններ են անում աղջկա նկարների տակ:

Բայց աղջիկը հերքում է այդ մեղադրանքները:

Նա նշել է, որ միայն մեկ անգամ է միջամտություն կատարել շրթունքներին, իսկ այժմ բրեկետներ է կրում, այդ պատճառով նրա դիմագծերը մի փոքր փոխվել են:



























