Տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար շատ կանայք օրնիբուն քրտնաջան աշխատում են մարզասրահ, դիետաներ, 15 սմ-ոց տանջալից բարձրակրունկներ և այլն:
Բայց հաստատ բոլորս էլ ունեն մի ընկերուհի, ով ոչինչ չի անում, բայց իսկական մագնիտ է տղամարդակնց համար:
Իմ ընկերուհի Յուլյան կարճահասակ և կենսախինդ աղջիկ է: Նա գրեթե երբեք չի շպարվում, ջինսեր և սովորական բլուզ է կրում և դրա հետ մեկտեղ ուր էլ, որ գնանք, նրան միշտ բազմաթիվ հիացած հայացքներ և հաճոյախոսություններ են հետևում տղամարդկանց կողմից:
Եվ ասյսպես, ինչ հատկանիշներ է պետք ունենալ տղամարդկանց գրավելու համար.
Լավատեսություն անկախ ամեն ինչից
Այն կինը, որը միշտ էլ խնդրին լուծում է գտնում և անենուր միայն դրականն է տեսում միանշանակ գրավում է տղամարդկանց: Դրա պտճառն այն է, որ վատատես տղամարդիկ շատ են և նրանց պետք են կանայք, որոնք իրանց կօգնեն դժվարին խնդիրներից դուրս գալ:
Ուրախանում են անգամ մանրուքներին
Նույնիսկ մռայլ առավոտն այս կինը կարող է տոնի վերածել: Ուրախ երաժշտություն, համեղ սուրճ և զվարթ տրամադրություն. եթե դու ինքդ քեզ չուրախացնես ոչ ոք դա քեզ համար չի անի:
Ցանկացած հագուստով ինքնավստահ է
Գլխավորը ներքին ինքնավստահությունն է, նույնիսկ ջինսերով կամ ամենասովորական սպիտակ բլուզով: Նա գիտի, որ անգամ իր ժպիտով կարող է սարեր շրջել: Այդ էներգետիկան առանց որևէ կախարդության կարող է գրավել տղամարդկաց:



























