Նայելով այս ուրախ ու ինքնավստահ գեղեցկուհիներին՝ երբեք չեք կռահի, որ նրանք խուլ ու համր են:

Թեև նրանք չեն կարող բառերով արտահայտել իրենց զգացմունքները, բայց սրտի լեզուն հասանելի է շատերին, և հենց այս լեզվով են նրանք դիմում նրանց, ովքեր այժմ ծանր վիճակում են և հիասթափված են կյանքից:
Երկվորյակ քույրերը՝ Հերմոն և Հերոդա Բերհանեն, դարձան խուլ ու համր, երբ լրացավ նրանց 7 տարին

Հերմոնն ու Հերոդան ծնվել են Էրիտրեայում, բայց 1980-ին, երբ պատերազմը սկսվեց այնտեղ, նրանց ընտանիքը ստիպված եղավ լքել երկիրը:
Այժմ աղջիկները 36 տարեկան են և 5 տարի շարունակ նրանք վարում են իրենց «Being-Her» բլոգը՝ մարդկանց ցույց տալու համար, թե որքան կարևոր է սիրել ինքներդ ձեզ այնպիսին, ինչպիսին կաք։

Քույրերն իրենց բլոգում գրում են իրենց իսկ պատմությունները և խոստովանում իրենց սերը։
Աղջիկները շփվում են ժեստերի լեզվով, բայց դա նրանց չի խանգարում դառնալ մոդելներ և դերասանուհիներ:
Նրանք իրենց թերությունը համարում են տարբերակիչ առանձնահատկություն, ինչը նրանց եզակի է դարձնում:

Հերմոնն ու Հերոդան կիսում են նորաձևության և ապրելակերպի մասին իրենց գիտելիքները:
Նրանք անկեղծորեն ընդունում են, որ ամեն օր բախվում են որոշակի դժվարությունների, որոնք պետք է հաղթահարեն։
Բայց նրանք հավատում են իրենց և հավատում են, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ նույնպես ունեն իրենց ունակություններն ու տաղանդները:

«Խուլ ու համր լինելը շատ դժվար է:
Բայց վախենալը նշանակում է շատ խոչընդոտներ ունենալ նպատակին հասնելու ճանապարհին:
Այո, մենք բոլորի նման չենք և դա մեզ դուր է գալիս:
Մենք քանդում ենք խոչընդոտները և ցույց ենք տալիս մշակութային տարբերություններ», ասում են աղջիկները:

Ի դեպ, քույրերը շատ լավ են հիշում որոշ ձայներ: Օրինակ՝ նրանք հիշում են, թե ինչպես են թռչունները երգում և ինչպես է զանգը հնչում, բայց բացի այդ հաճելի հնչյուններից, նրանք հիշում են նաև իրենց հայրենիքում, պատերազմի ժամանակ մարդկանց պայթյունների և վայրի ճիչերի ձայնը:

Ծնողները հաճախ աղջիկներին ուղարկում էին հարևանների տները կամ նկուղ՝ նրանց պաշտպանելու համար գնդակոծությունից։
Թե ինչու են Հերմոնն ու Հերոդան խուլ ու համր դեռ անհայտ է:
Բազմաթիվ բժիշկներ հետազոտեցին քույրերին, բայց չկարողացան օգնել նրանց:

Սկզբում աղջիկները վախենում էին հանկարծակի լռությունից և համրությունից, բայց հետզհետե նրանք ընտելանում էին դրան
Նրանք սովորեցին ժեստերի լեզուն և սովորեցին սիրել աշխարհը և իրենք իրենց:
Քույրերն ունեն շոշափման ավելի զարգացած զգացողություն, համ ու հոտի զգացում։

Մի ժամանակ քույրերը ծնողների հետ ապրում էին Միացյալ Նահանգներում, բայց հետո տեղափոխվել և բնակություն են հաստատել Մեծ Բրիտանիայում:
Այնտեղ նրանց մայրը հույս ուներ գտնել լավ բժիշկների, որոնք կարող էին օգնել երկվորյակներին, բայց, ավաղ դա այդպես չեղավ:

Քույրերը հպարտ են իրենց անհատականությամբ և հավատում են, որ եթե չլիներ իրենց առանձնահատկությունները, նրանք չէին դառնա այնպիսին, ինչպիսին հիմա են։

«Եթե մարդը սիրում է աշխարհը և իրեն, ապա նա անշուշտ, երջանիկ կդառնա:
Խուլ մարդը չի դառնա թերարժեք, եթե սիրտ ունի»,- ասում են քույրերը




























