Բրիտանացի 30-ամյա Ջեմմա Կոուպլենդը սիրում էր ճանապարհորդել: Վերջերս նա և իր ամուսինը ծնողներ դարձան: Այնուամենայնիվ նրանք չհրաժարվեցին իրենց հոբբիից:
Այս անգամ նրանք այցելեցին Ավստրիա և եղան ամենահին կենդանաբանական այգիներից մեկում։
Ամենա անհարմար պահին երեխան սկսեց լաց լինել և սնունդ խնդրել մայրիկից: Ջեմման հարմար տեղ գտնելով օրանգուտանի վանդակի առջև, սկսեց կերակրել երեխային:
Օրանգուտանի արձագանքը ցնցող էր:
Նա տխուր, կարոտով հետևում էր երեխային: Կապիկը համբուրեց և ձեռքերը դրեց վանդակի ապակու վրա, կարծես ուզում էր գրկել նրան։

Ինչպես պարզվեց, վերջերս կապիկը կորցրեց իր ձագին, որը մահացավ: Այդ պատճառով նա ցանկանում էր ցուցադրել իր կարոտը և տխրությունը։
Ջեմմայի փոքրիկը դիպչեց նրա սրտին: Աղջկա ամուսինը ամեն ինչ նկարահանեց տեսախցիկով: Օրանգուտանի այդպիսի արձագանքը նրանց անտարբեր չթողեց, զույգը չկարողացավ զսպել արցունքները:



























