Աչքի գույնը, քթի ձևը և մարդու արտաքին տեսքի շատ այլ հատկություններ նույնպես կարող են ցույց տալ նրա բնավորությունն ու ներքին աշխարհը:
Դրա հետ կապված կան բազմաթիվ տեսություններ:
Ինչ–որ մեկը գտնում է, որ բնութագիրը նրանց հարմար է, մյուսները կարծում են, որ դա նրանց մասին չէ:
Թեստը ցանկանում է ձեզ հնարավորություն ընձեռել` ստուգելու, թե արդյոք ձեր մատը կարո՞ղ է պատմել ձեզ, թե ինչպես է ընթանում ձեր անձնական կյանքը:
Պատրաստ եք: Կարդացեք` պարզելու համար, թե ինչ է պետք անել:

Թեստ. Որքա՞ն է ձեր բութ մատի երկարությունը
Նայեք այս նկարին և ընտրեք այն տարբերակը, որը հիշեցնում է ձեր բութ մատը: Երկու կեսերն էլ հավասար են: Թե՞ մատի կեսը մյուսից մեծ է: Ձեր ընտրությունը կատարելուց հետո իջեք ներքև` արդյունքը պարզելու համար։
Բութ մատի երկու կեսերն էլ հավասար են
Եթե ձեր մատի երկու կեսը հավասար է, դա նշանակում է, որ դուք հանգիստ և հավասարակշռված անձնավորություն եք:
Քանի որ դժվարությամբ եք դրսևորում ձեր հույզերն ու զգացմունքները, ձեր զուգընկերոջ համար կարող է դժվար լինել հասկանալ ձեզ և նրա հանդեպ ձեր վերաբերմունքը, և դա կհիասթափեցնի նրան:
Դուք չեք սիրում դրաման և նախընտրում եք, երբ ամեն ինչ կայուն է լինում, ինչը երբեմն կարող է շփոթեցնել ձեր զուգընկերոջը։
Ձեր զուգընկերոջը հնարավորություն տվեք իմանալու` ինչպես եք վերաբերվում նրան, դա կբարելավի ձեր հարաբերությունները։
Վերին կեսը ավելի մեծ է, քան ներքևի մասը
Դուք հավատարիմ և անհույս ռոմանտիկ եք: Երբ հարաբերությունների մեջ եք, շատ հավատարիմ եք ձեր զուգընկերոջը և սիրում եք նրան ամբողջ սրտով: Դժբախտաբար, երբեմն ձեր կիրքն ու մոլուցքը կարող են փչացնել ձեր հարաբերությունները: Զուգընկերը կարող է ցանկանալ հեռանալ ձեզանից, եթե դուք նրան չտաք նրան անհրաժեշտ անձնական տարածքը։
Վերին կեսը ավելի փոքր է, քան ստորինը
Սա նշանակում է, որ դուք ազնիվ և հուսալի գործընկեր եք: Դուք հակված եք վերահսկել ձեր հույզերը:
Ձեզ դուր է գալիս տրամաբանորեն մտածել, և ամենից հաճախ որոշումներ եք կայացնում ավելի շատ բանականության հիման վրա, քան զգացմունքների վրա:
Բացի այդ, հարաբերություններում միշտ ուշադիր եք մտածում եք ամեն ինչի մասին, նախքան ինչ-որ բան անելը: Դա վշտացնում և նույնիսկ նյարդայնացնում է ձեր զուգընկերոջը:



























