Յուրաքանչյուր կին ցանկանում է երիտասարդ և հմայիչ լինել՝ անկախ տարիքից, սակայն տարիները, ամեն դեպքում, թողնում են իրենց հետքը:
Տնային հոգսերը, երեխաների, ամուսնու և հարազտների խնամքը, բարդ ճանապարհը դեպի մասնագիտական վերելքներ խլում են կենսական ուժերը և բացասական ազդեցություն են թողնում կնոջ արտաքին տեսքի վրա:

Շատ կանայք սովորել են իրենք իրենց, սեփական ցանկությունները և պահանջմունքները դասել վերջին տեղում՝ առաջին պլան բերելով հոգածությունը ընտանիքի մասին: Շատերը պարզապես չեն հասցնում հոգ տանել իրենք իրենց մասին:
Անհավանական է, բայց ամենապարզ սանրվածքը կարող է դառնալ այն խթանը կնոջ համար, որը կստիպի այլ աչքերով նայել այս իրավիճակին: Փոփոխություններն արտաքին տեսքում առաջ կբերեն փոփոխություններ նաև կյանքում, և սա կատակ չէ: Նկարի վրա պատկերված կինը Լիզան է: Նա 55 տարեկան է:
Մեկ օր նա նայեց իր վրա հայելու մեջ և հասկացավ, որ ժամանակն է ինչ-որ բան փոխելու: Լիզան դիմեց մասնագետներին Makeover թիմից: Նա խոստովանեց, որ ինքն իրեն շատ ծերացած, գեր և բացարձակ տգեղ է զգում: Կինը պատմեց, որ վերջին 15 տարիների ընթացքում նա հավաքել է 15 կգ քաշ և ոչ մի անգամ չի փոխել իր սանրվածքը:

Այժմ նա ցանկացավ կերպարանափոխվել և լիովին փոխել սեփական կյանքը: Նա ցանկացավ նորից իրեն գեղեցիկ զգալ:
Պրոֆեսիոնալ ոճաբան Կրիստոֆեր Հոպկինսը Լիզային նոր սանրվածքը արեց և մի փոքր բացեց մազերի գույնը: Նաև նա հակատարիքային դիմահարդարում արեց:
Հարկավոր է նշել, որ այսպիսի չնչին փոփոխությունները լիովին կերպարանափոխեցին կնոջը: Նա գոհ մնաց և չէր կարողանում դադարել ժպտալ, երբ տեսավ իր արտացոլանքը հայելու մեջ:



























