Կյանքը փոխե՞լ, թե՞ սանրվածքը Մոտավորապես այսպես է սկսվում տիպիկ կանանց կյանքի յուրաքանչյուր նոր էջը:
Չեմ ժխտի. սանրվածքը մեզ համար հսկայական դեր ունի և օժտված է գրեթե մոգական ունակությամբ փոփոխելու մեր տրամադրությունը, ներքին վիճակը և, նույնիսկ, հանգամանքները:
Եվ, ըստ հին կանացի ավանդույթի, սանրվածքը մենք փոփոխում ենք մոտավորապես այս սխեմայով «կարճ մազերը՝ երկարեցնել, երկար մազերը՝ կտրել, ուղիղ մազերը՝ խուճուճացնել, իսկ խուճուճ մազերը՝ ուղիղ դարձնել»:
Կանացի բնույթն է այդպիսին: Սակայն, եթե դուք որոշել եք նստել վարսահարդարի աթոռին, լինելով Ռապունցելը, և վեր կենալ այնտեղից կառե մազերով, ապա պետք է հասկանաք, թե որքան մեծ է դժգոհ մնալու ռիսկը:
Ի ուրախություն մեզ, կա մի միջոց:
Դրա մասին քչերը գիտեն: Դրա հեղինակն է Ջոն Ֆրիդան – հայտնի բրիտանացի ոճաբան-վարսահարդար, ով ժամանակին աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ժակլին Քեննեդին և Դայանա Ռոսը, Փոլ ՄաքՔարտնին և արքայադուստր Դիանան: Մի խոսքը, այսպիսի վարպետին կարելի է վստահել:

Մեթոդի էությունը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է որոշել դեմքի համաչափությունները, մասնավորապես՝ ծնոտային ոսկրի երկարությունը: Դրա համար պետք է չափել հեռավորությունը ականջի բլթակից մինչև դնչի ծայրը: Վերցրեք սովորական մատիտ և քանոն: Հարմարեցրեք դրանք այնպես, ինչպես ցուցադրված է նկարում, այսինքն ուղիղ անկայն տակ:
Եթե հեռավորությունը ստացվի 5.7 սմ-ից պակաս, ապա ձեզ ավելի կսազեն կարճ սանրվածքները՝ վստահ կարող եք գեղեցկության սրահ այցելել: Եթե հեռավորությունն ավելի մեծ է, ապա ձեր դեմքն ավելի գեղեցիկ կլինի երկար մազերի ներքո:



























