Գեղեցիկ դիմագծերը մեզ տրվում են բնության կողմից, իսկ մենք դրանք դարձնում ենք գրավիչ:
Սա մի պարզ ճշմարտություն է, որը ֆրանսիացի կանայք վաղուց են ընդունել:
Այդ է պատճառը, որ նրանք միշտ այդքան խնամված են և շատ ավելի երիտասարդ են երևում իրենց տարիքից։
Մենք հավաքել ենք 7 կանոն, որոնք կօգնեն ձեզ առավոտյան թարմ և հանգստացած տեսք ունենալ (առանց դիմահարդարում անելու)
Մաքրեք ձեր մաշկը քնելուց առաջ: Օգտագործեք մաքրող փրփուրներ կամ հիդրոֆիլային յուղեր
Խոնավացրեք ձեր մաշկը քնելուց առաջ: Դա արեք քնելուց ոչ ուշ, քան երկու ժամ առաջ

Օդափոխեք սենյակը: Այսպիսով, քունը կլինի ավելի առողջ և հանգիստ
Քնելուց առաջ չարժե ուտել։ Բացի այդ, ընթրիքը պետք է դյուրամարս լինի
Ձեռք բերեք օրթոպեդիկ ներքնակ: Հավատացեք ինձ, առավոտյան դուք շատ ավելի առույգ կզգաք, եթե քնում եք այդպիսի ներքնակի վրա

Մի՛ խմեք շատ հեղուկներ քնելուց առաջ
Այտուցվածությունը անցկացնելու համար երեկոյան մի փոքր սրբիչ դրեք ջրի տարայի մեջ և դրեք սառնարան:
Առավոտյան քամեք սրբիչը և նրբորեն սեղմեք այն դեմքին:
Հատուկ ուշադրություն դարձրեք աչքերի շուրջ գտնվող տարածքին։



























