Ինչպես ազատվել կոշտուկներից կարճ ժամանակում տնային պայմաններում, մի տառապեք, վստահեք, սրանք փորձված միջոցներ են

Օգտակար

Նրանք ովքեր առնչվել են կոշտուկների խնդրի հետ, քաջ ծանոթ են դրանց պատճառով ի հայտ եկած անհարամարություններին: Կոշտուկներից կարելի է ազատվել տնային պայմաններում ժողովրդական մի շարք բաղադրատոմսերի օգնությամբ, որոնք փորձված են և արդյունավետ:

Ինչպես ազատվել կոշտուկներից կարճ ժամանակում տնային պայմաններում, մի տառապեք, վստահեք, սրանք փորձված միջոցներ են

Կոշտուկից ազատվելու հարցում հիանալի արդյունք է ապահովում թուզը: Թուզը բաժանել երկու մասի, դնել կոշտուկի վրա, կապել բինտով և թողնել մի քանի ժամ, լավ է, ողջ գիշեր: Մի քանի օր կրկնելու դեպքում կոշտուկը արագ կփափկի և հեշտ կլինի դրանից ազատվել:

Սոխի կեղևի վրա լցնել քացախ և պահել 14 օր: Այնուհետև սոխի կեղևը 2 մմ հաստությամբ դնել կոշտուկի վրա և ամրացնել բժշկական պլաստիրի օգնությամբ: Թողնել ողջ գիշեր: Հիանալի արդյունք է ապահովում:

Կալենդուլա և եզան լեզու: Կալենդուլայի ծաղիկների վրա եռացրած ջուր լցնել, տրորել, և ստացված շիլան դնել կոշտուկի վրա, վրան դնել եզան լեզվի տերև: Կապել բինտով: Թողնել ողջ գիշեր: 7 օր անց հնարավոր կլինի լիովին ազատվել կոշտուկից:

Ինչպես ազատվել կոշտուկներից կարճ ժամանակում տնային պայմաններում, մի տառապեք, վստահեք, սրանք փորձված միջոցներ են

Սոխ, կարտոֆիլ և ալոե: Կոշտուկը փափկացնելու և հեռացնելու համար լավ է նաև այս միջոցը: Տաք ջրի մեջ օճառի քերուկ լցնել, ոտքերը պահել այդ ջրում 15 րոպե: Կես գլուխ սոխը, փոքրիկ կարտոֆիլը և ալոեի տերևը քերել, շիլա սարքել և դնել կոշտուկի վրա, թողնել ողջ գիշեր: Առավոտյան կոշտացած մաշկը հեշտությամբ դուրս է գալիս չեչաքարի օգնությամբ:

Եթե ոտնաթաթի վրա ձևավորվել է մեծ և չոր կոշտուկ, ապա մեկ շաբաթ շարունակ գիշերները կոշտուկի վրա դնել կիտրոնի շերտ: Մեկ շաբաթ անց կոշտուկը հեշտությամբ և առանց ցավի դուրս կգա չեչաքարի օգնությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում