Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ յուրաքանչյուր տղամարդ իր ամբողջ կյանքի ընթացքում 7 ժամ է անցկացնում զուգարանում:
Միջին հաշվով, օրը մեկ րոպե է դուրս գալիս, բայց գրասենյակային զուգարանում անցկացրած րոպեները հաշվի չեն առնվել:
Կանայք հաստատ նկատել են, որ իրենց տղամարդիկ շատ հաճախ զուգարանում են մնում ավելի երկար ժամանակահատվածով, քան անհրաժեշտ է որոշակի ընթացակարգերի համար:
Եվ այդ պատճառով` բրիտանացի գիտնականները որոշեցին անցկացնել ուսումնասիրություն և պարզել այս պահվածքի պատճառները։
Պարզվում է, որ տղամարդկանց 46%–ը զուգարանը համարում է շատ հարմարավետ վայր, որտեղ կարող են առանձնանալ երկրորդ կեսից կամ պարզապես նստել լռության մեջ։

26%–ի համար զուգարանի սենյակը համարվում է փրկություն` աղմկոտ երեխաներից խուսափելու համար:
Իսկ մնացածը մնում է զուգարանում, պարզապես հանգստանալու և իրենց հետ մենակ մնալու համար:
Հետաքրքիր է, որ որոշ տղամարդիկ խոստովանեցին, որ զուգարանում կարևոր որոշումներ կայացնելը նրանց համար ավելի հեշտ է։



























