Հասուն մարդկանց պահվածքի 5 օրինակ, որոնք թունավոր ընտանիքում են մեծացել

Մարդիկ, ովքեր մեծացել են թունավոր ընտանիքներում, հասունության շրջանում ընդհանուր շատ բան են ունենում։

Հոգեբանները անվանում են թունավոր ընտանիքում մեծացած մարդկանց վարքի 5 հիմնական օրինակներ.

Վախ մանիպուլյացիայից

Մանիպուլյացիան թունավոր ընտանիքների հիմնական հատկություններից մեկն է: Մարդիկ, ովքեր մեծանում են հուզական բռնության այդպիսի միջավայրում, ինտուիտիվորեն փորձում են պաշտպանել իրենց շահարկումներից (նույնիսկ այն դեպքում, երբ իրական սպառնալիք չկա): Դրա պատճառով նրանց մեջ զարգանում է մեկուսացում և շփման պակաս:

Հասուն մարդկանց պահվածքի 5 օրինակ, որոնք թունավոր ընտանիքում են մեծացել

Ցածր ինքնագնահատական ​​

Հոգեբանները շեշտում են, որ թունավոր ընտանիքների երեխաները բավականին ցածր ինքնարժեք ունեն: Սա գուցե չի դրսևորվում առօրյա կյանքում, բայց դա ինքն իրեն ընկալելու այնպիսի աղավաղված զգացողություն է, որը պատճառ է հանդիսանումայն բանի, որ հասուն տարիքում մարդը չի կարողանում ճանաչել իր տաղանդները և իրականացնել իր ողջ ներուժը։

Հասուն մարդկանց պահվածքի 5 օրինակ, որոնք թունավոր ընտանիքում են մեծացել

Անվստահություն

Եթե ​​երեխան մեծացել է մի ընտանիքում, որտեղ տիրում էր անվստահության և մեղադրանքների մթնոլորտ, ապա նա ինքն էլ դադարում է վստահել: Նրա համար վստահությունը մոտ է դառնում խոցելիությանը: Մեծ տարիքում նրանց համար հաճախ դժվար է լինում խոսել իրենց խնդիրների մասին, օգնություն խնդրել, խոստովանել իրենց թուլությունը հենց այն զգացողությունից, որ նրանք կարող են խոցելի լինել:

Հաղորդակցման դժվարություններ

Դիսֆունկցիոնալ կամ պարզապես թունավոր ընտանիքներից երեխաները դժվարանում են սերտ հարաբերություններ ստեղծել: Ի վերջո, երեխայի հանդեպ բռնությունը կամ անտարբերությունը արդյունքում արտացոլվում է հասուն կյանքի շրջանում։ Նրանց համար դժվար է հարաբերություններ կառուցել մարդկանց հետ` չընդունվելու վախից, այնպես, ինչպես իրենց ընտանիքը իրենց չի ընդունել։

Հասուն մարդկանց պահվածքի 5 օրինակ, որոնք թունավոր ընտանիքում են մեծացել

Անհանգստություն

Մանուկ հասակում կայունության բացակայությունը, մեծահասակներից մշտական ​​վախը և տարիների ընթացքում նյարդային լարվածությունը դառնում են խրոնիկական մի բան: Թունավոր ընտանիքներում մեծացած մարդիկ հասուն տարիքում հաճախ անհանգստության անհիմն զգացողություն են ունենում: Նրանց համար դժվար է կենտրոնանալ, նրանք ավելի են նյարդայնանում, լարված են մկաններում, քրտնում են։ Ցանկացած անսովոր իրադարձություն նրանց հուզմունք ու մտահոգություն է պատճառում: