9 բան, որ չեն անում 45 անց խելացի կանայք

Հետաքրքիր

Հնարավոր չէ չհամաձայնել այն հայտարարության հետ, որ կինը ցանկացած տարիքում միշտ երիտասարդ է: Կինը չի ծերանում, և դա փաստ է. ինչքան երգեր, տարատեսակ ֆիլմեր, բանաստեղծություններ կան կնոջ հավերժական և չթառամող երիտասարդության մասին: Բայց երիտասարդ մնալու համար պետք է մի փոքր ջանք գործադրել:

Կարդացե՛ք մեր հոդվածը և իմացեք՝ ինչը կտրականապես չի կարելի անել:

Ի՞նչ չի կարելի անել քառասունհինգն անց, կայացած և ինքնավստահ կնոջը:

9 բան, որ չեն անում 45 անց խելացի կանայք

Խնայել իր վրա

Մենք հասկանում ենք, որ դուք ունեք ամուսին, երեխաներ, շուն և տուն, և ձեր աշխատավարձի մեծ մասը գնում է ընտանիքի վրա: Ստիպված խնայում եք ձեր վրա: Անկասկած հարազատները և բարեկամները ձեր ամեն ինչն են, և նրանց համար դուք չեք խնայի ոչ մի գումար: Բայց՝  սիրելի՛ կանայք, չի կարելի միայն ապրել ուրիշների համար, մեկ-մեկ պետք է ինքդ քեզ ուրախացնես: Ամեն ամիս նվիրեք ձեզ մի փոքր նվեր՝  գեղեցիկ կոշիկներ, վերնաշապիկ, կիսաշրջազգեստ կամ գեղեցկության սրահի այց:  Մենք վստահ ենք, որ ձեր հարազատները նույնպես ուզում են տեսնել իրենց մորը, կնոջը, քրոջը գեղեցիկ, ոճային և երջանիկ:

Կարճ սանրվածքներ անել

Ո՞վ է ասել, թե կարճ սանրվածքը երիտասարդացնում է: Միգուցե ոմանց երիտասարդացնում է,  բայց մեծ մասին վնասում է: Հիմա ճիշտ ժամանակն է փորձարկումներ կատարել վարսերի հետ. փորձեք կառե, հետո մի քիչ երկարացրեք կամ դարձեք կարմրահեր: Վարսերը ցանկացած տարիքում կնոջ կարևոր զարդն են, արդյո՞ք արժե միանգամից կտրել:

Մի՛ մոռացեք խնամել վարսերը և դրանք դեռ երկար տարիներ ձեր այցեքարտը կլինեն:

9 բան, որ չեն անում 45 անց խելացի կանայք

Ընտրել ծերունական իրեր

Որոշ կանայք մտածում են՝  վերջ երիտասարդությունը ավարտվեց, այլևս պետք չէ նեղ տաբատներ և գեղեցիկ տոպեր կրել, ժամանակն է տձև, մոխրագույն վերարկու գնել, երկար, մուգ կիսաշրջազգեստ և սինթետիկ վերնաշապիկ՝ անհավանական տարօրինակ ծաղկային պրինտով: Նրանք մտածում են, որ նորաձևությունը այլևս իրենց համար չէ, այլ երիտասարդ աղջիկների համար:

Ընտրել շատ ջահելական իրեր

Լինում է նաև հակառակը: Սկսում են հագնվել այնպես, կարծես նոր քսան տարեկան են դարձել: Պետք է հասկանալ, որ դեռահասային տարիքի հագուստը մնացել է անցյալում: Պետք է ընտրել էլեգանտ հագուստ: Դուք կարող եք հետևել նորաձևությանը և լինել շքեղ կին:

Թաքցնել թերությունները և չընդգծել առավելությունները

Մոռացե՛ք տձև հագուստի մասին: Եթե ձեզ թվում է, որ հագնեք տձև հագուստ, և ոչ ոք չի նկատի ձեր փորը կամ խոշոր ոտքերը, ապա դուք սխալվում եք: Տձև հագուստը ձեզ դարձնում է կլոր գունդ կամ մեծ քառակուսի: Դուք պետք է թաքցնեք ձեր թերությունները և ընդգծեք առավելությունները: Թաքցրե՛ք ոտքերը միջին երկարության կիսաշրջազգեստում, ընդգծեք մեջքը հաստ կամ բարակ գոտիով, կրեք նստեցրած ժակետներ և սուր վիզ բլուզներ:

Չկրել բարձրակրունկ կոշիկներ

Համաձայն ենք՝ ամեն օր կրել բարձրակրունկ կոշիկ անհարմար է: Բայց ամեն դեպքում ձեր զգեստապահարանում պետք է լինեն մի քանի զույգ գեղեցիկ և հարմարավետ բարձրակրունկ կոշիկներ: Որոնք գոնե շաբաթը մեկ անգամ կկրեք:

Գնել էժան,անորակ ներքնազգեստ

Մենք կարծում ենք, որ ցանկացած կին կարող է իրեն թույլ տալ ունենալ գեղեցիկ ներքնազգեստի 3-5 կոմպլեկտ: Ճիշտ ներքնազգեստը ընդգծում և գեղեցկացնում է կազմվածքը:

Չուսումնասիրել տարիքային դիմահարդարման մեթոդները

Ցավոք սրտի տարիքի հետ մեր մաշկը փոխվում է՝ հայտնվում են կնճիռներ, պիգմենտային բծեր, մաշկը չորանում է կամ հակառակը՝ յուղոտվում: Խնամքից բացի պետք է սովորել թաքցնել մաշկի թերությունները դեկորատիվ կոսմետիկայի միջոցներով: Սովորե՛ք ճիշտ դիմահարդարվել և տաս տարով երիտասարդ կերևաք:

9 բան, որ չեն անում 45 անց խելացի կանայք

Մոռանալ առողջության մասին

Մի՛ մոռացեք ձեր առողջության մասին: Գեղեցիկ լինելու համար պետք է ոչ միայն սպորտով զբաղվել, այլ նաև ժամանակին այցելել բժշկին: Աշխատանքը, տունը, երեխաները ավելի կարևոր են թվում, և դուք  մինչև վերջին պահը հետաձգում եք բժշկի այցը, բայց թաքնված հիվանդությունները ձեզ ավելի շուտ են ծերացնում, քան ոչ ճիշտ սննդակարգը և ֆիզիկական ակտիվության բացակայությունը: Գոնե տարին մեկ անգամ անցե՛ք բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և հիշե՛ք՝ գեղեցիկ կինը դա առողջ կինն է:

Եղե՛ք հիասքանչ:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում