Բոլոր սմարթֆոն ունեցողներն էլ ունեն մեսենջերներ։ Դրանցից ամենահայտնին ու տարածվածը Viber-ն է։
Այս հավելվածն արդեն վաղուց է գրավել իր օգտատերերի սրտերը։
Սակայն ոչ բոլոր օգտատերերն են ծանոթ Viber–ի բոլոր գաղտնիքներին։ Եթե քեզ հետաքրքրում է, թե ինչպես բարելավես այս հավելվածով աշխատանքը, ապա այս հոդվածը հենց քեզ համար է։
Viber-ի գաղտնիքները1. Թաքցրեք տեղեկատվությունն այն մասին, թե երբ եք եղել ցանցումՄտիր «Կարգավորումներ», «Կոնֆիդենցիալություն» և անջատիր «Ցանցում» կարգավիճակը։ Հիմա եթե Viber մտնես, ոչ ոք այդ մասին չի իմանա։
2. Թաքցրեք գրառումները նայելու վերաբերյալ կարգավիճակըՈրպեսզի զրուցակիցը չիմանա, որ կարդացել եք իր հաղորդագրությունը, մտնեք կարգավորումներ, ընտրեք «Անվտանգություն» բաժինը և անջատեք այն կետը, որը պատասխանատու է հաղորդագրությունները կարդալու մասին տեղեկացման համար։
3. Մի լցրեք հեռախոսի հիշողությունըViber-ի չաթերի ֆոտոներն ու տեսանյութերը լռելյայն պահպանվում են հեռախոսում։ Որպեսզի չծանրաբեռնեք հեռախոսի հիշողությունը, ավելի լավ է անջատեք այդ կարգավորումը։ Մտեք «կարգավորումներ»– «Մուլտիմեդիա» և անջատեք «Պահպանել պատկերասրահում» կոճակը։
4. Ուղարկեք հաղորդագրությունների մատյանը ձեր փոստինՀամակարգչի վրա պահուստային ֆայլ ստեղծելու համար ուղարկեք ձեր նամակագրությունը էլ. Փոստին։ Viber-ում տեքստը կարելի ուղարկել այսպես. «Կարգավորումներ» – «զանգեր և հաղորդագրություններ» – «Ուղարկել հաղորդագրությունների մատյանը»։
5. Թաքցրեք պրոֆիլի ձեր նկարը անհայտ օգտատերերիցԵթե չեք ցանկանում, որ ձեր լուսանկարը բոլորը տեսնեն, մտեք կարգավորումներ և «կոնֆիդենցիալություն» բաժնում ընտրեք «Պրոֆիլի նկարը» – «Ոչ ոք»։ Հիմա նրանք, ովքեր չկան քո կոնտակտներում, չեն տեսնի նկարդ։
6. Հեռացրեք «Օգտագործում է հավելվածը» կարգավիճակըԲոլոր հավելվածներն ու խաղերը, որոնք դուք տեղադրում եք ձեր հեռախոսի վրա, սինքրոնացվում են Viber-ի հետ։ Այդպիսով, նրանք հասանելի են դառնում քո ցանկի մնացած կոնտակտների համար։ Այս գործառույթը անջատելու համար մտեք «կարգավորումներ» – «Կոնֆիդենցիալություն» – և հանեք «Օգտագործում է հավելվածը» նշումը։
7. Գաղտնաբառ դրեքԵթե չեք ցանկանում, որ ինչ որ մեկը կարդա ձեր հաղորդագրությունները, կարելի է Viber-ի վրա գաղտնաբառ դնել։ Այն կարելի է ներբեռնել ցանկացած App Store-ից և դնել հաշված րոպեների ընթացքում։