Նյու Ջերսիի Բեդմինսթեր քաղաքում գտնվող ընտանիքներից մեկը զվարճալի արարողության տեսանյութ է տեղադրել, որը առավոտյան կատարում են իրենց ընտանի կենդանիները:
Ըստ սեփականատիրոջ, կատուն խստորեն հավատում է շանը լվանալու և մաքրելու անհրաժեշտությանը, իսկ շունն այլ կերպ է մտածում, բայց նա չափազանց դաստիարակված է՝ ընկերոջը մերժելու համար:
Դա նրան նյարդայնացնում է և նրա պահվածքը զվարճացնում է ամբողջ ընտանիքին:
Նման «ժպիտ» Լաբրադորի երեսին կարող եք տեսնել ամեն առավոտ։

Ոչ ոք չի սիրում չ՞է, երբ իր պարանոցն ու գլուխը լպստում են:
Եվ երբ բացի դա` փշփշոտ լեզվով լիզում են։ Բայց կատուների համար սա սովորական արարողություն է, և քանի որ հիմար շան համար խորթ է հիգիենան և չի ցանկանում լվանալ իրեն, հոգատար կատուն կօգնի նրան: Առաջին հերթին մաքրությունն է:
Եվ շունը ուրախ կլիներ բացատրել այս մաքրուհուն, որ նա ապարդյուն է չարչարվում, բայց համբերում է: Միևնույն է, կատվին հնարավոր չէ տարհամոզել։
Ահա այսպիսի հոգատար զույգ.







