Այս աղջիկն ասես մեզ բոլորիս հայտի հեքիաթի Ռապունցել արքայադուստրը լինի:
34-ամյա այս գեղեցկուհին 5 տարեկանից սկսած չի կտրել իր մազերն ու հիմա դրանց երկարությունը կազմում է 180 սմ: Նույնիսկ հյուսած մազերը նրա կրունկներին են հասնում:

Ինքն աղջիկը շատ է սիրում իր այս բնական հարստությունը: Իհարկե այս երկարության մազերը հատուկ խնամք են պահանջում:
Նա խոնավեցնող միջողներ է օգտագործում, իսկ տարին 2 անգամ թեթևակի կտրում մազերի ծայրերը, որպեսզի մազերն առողջ մնան: Նրանից բավականին երկար ժամանակ է պահանջվում այսքան երկար մազերը լվանալու ու սանրելու համար: Պատկերացրեք դա տևում է ավելի քան 1 ժամ:

Ժամանակակից աղջիկներն այդքան շատ ժամանակ չունեն մազերի խնամքին տրամադրելու համար:
Այդ պատճառով էլ այս դեպքը որպես հազվագյուտ երևույթ է դիտվում: Աղջիկը խոստովանում , որ նրա մազերը շատերի ուշադրությունն են գրավում, այդ թվում նաև հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը: Նա հաճախ նաև ամուսնության առաջարկություններ է ստանում, բայց ընտրություն կատարել չի շտապում:



Համաձայնեք, որ աղջիկը շատ տպավորիչ տեսք ունի



Շքեղ հյուս է, անյպես չէ՞



Սովորաբար նա այսպիսի սանրվածք ունի




























