Աղջիկները միշտ երազում են ամուսնանալ արքայազնի հետ, ապրել դղյակում և թագուհի դառնալ:
Զարմանալի է, բայց նման պատմություններ լինում են իրական կյանքում: Մինչև հիմա էլ կան մոխրոտիկներ, որոնք գրավում են արքայական ծագում ունեցող անձանց սրտերը:
Արքայազնները քիչ են կյանքում, այդ պատճառով էլ շատ գեղեցկուհիներ իրենց հայացքն ուղղում են դեպի Արևելք, որտես ընդունված է բազմակնությունը:
Հարուստ շեյխերը, որոնք ապրում են ոսկյա դղյակներում, դարձել են շատ երիտասարդ գեղեցկուհիների երազանքը: Սրանք սովորական ընտանիքների աղջիկների մասին պատմություններ են, որոնք կարողացել են դառնալ Արևելքի տիրուհիներ:
Ռանիա Ալ-Աբդուլլա

Այս գեղեցկուհին գրավել է Հորդանանի թագավոր Աբդուլլա երկրորդի սիրտը: Ծանոթությունից 4 ամիս հետո նա դարձավ թագուհի: Հիմա նա իր երկրում պայքարում է կանանց իրավունքների պաշտպանության համար:
Նա խախտում է բոլոր կանոննները: Նա հագնում է ջինսեր, տաբատներ ու վերնաշապիկներ: Նա բացահայտ կերպով դատապարտում է ավանդույթները, պնդելով, որ կանայք իրենք պետք է որոշեն ինչպես ապրել և ինչ հագնել:

Թագուհուն սիրում են հպատակները և հարգում են եվրոպացիները: Այս ժամանակակից գեղեցկուհին իսկական թագուհի է:

Նատալյա Ալիեվա

Գեղեցկուհի Նատալյան ուսանողուհի էր, որը գտավ իր արքայազնին: Մի անգամ նրա հայրենիք Բելառուս էր եկել Դուբայի էմիրի զարմիկը: Նա ցնցված էր աղջկա գեղեցկությամբ: Ընդամենը միքանի օր հետո նրանք ամուսնացան:
Նատալյան Սաիդի երկրորդ կինն է: Սաիդը հինգ երեխա ուներ արդեն առաջին կնոջից: Նատալյան նրա համար դուստր լույս աշխարհ բերեց: Հիմա երիտասարդ կինն ապրում է դղյակում և հեջաբ է կրում:

Զեյնաբ Ջավադլի

Այս գեղեցկուհի մարզուհին դարձավ Սաիդի երրորդ կինը: Մարզուհին հեռացավ սպորտից 2012 թ. ստացած վնասվածքից հետո: Հիման նա զբաղվում է իրենց աղջկա դաստիարակությամբ և երազում է վերադառնալ մեծ սպորտ: Ամուսինն օժանդակում է նրան բոլոր հարցերում:

Ֆաթիմա Կուլսում Զոհար

Ֆաթիմայի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Նա ծնվել է սովորական ընտանիքում, կրթությամբ իրավաբան է : Նա դարձել է Սաուդյան Արաբիայի թագավորի կինը:

Շեյխուհի Մոզա

Շեյխուհի Մոզան Արևելքի ամենագեղեցիկ կանանցից մեկն է: Նա նրբագեղության և ոճի խորհրդանիշ է: Նա դարձել է Քատարի տիրակալի երկրորդ կինը: Շեյխուհու ծնողները հարուստ մարդիկ են եղել, բայց արքայական ծագում չեն ունեցել: Այս խելացի և գեղեցիկ կինը գրավել է ոչ միայն տիրակալի, այլ նաև հպատակների սրտերը:
Այժմ Քատարի տիրակալը Շեյխուհի Մոզայի որդին է: Իսկ Շեյխուհին մինչև հիմա զբաղեցնում է մի շարք պետական պաշտոններ և դեպի լավն է փոխում իր երկրի կյանքը:

Լալա Սալմա

Այս շքեղ գեղեցկուհին գրավել է Մարոկկոյի թագավոր Մուհամեդ չորրորդի սիրտը: Նա ծնվել է ուսուցչի ընտանիքում: Աղջիկն ընդամենը 3 տարեկան էր, երբ մահացավ նրա մայրը: Նրան դաստիարակել են տատն ու հայրը:
Աղջիկը շատ էր սիում սովորել, դպրոցից հետո նա մաթեմատիկական գիտությունների բակալավրի աստիճան է ստացել: Բայց դրանով չբավարարվեց և դարավ տեղեկատվական համակարգերի ինժեներ մի ընկերությունում:

Թագավորին նա հանդիպեց ընկերությունում, որտեղ որ աշխատում էր: Թագավորն այդ ընկերության բաժնետերերից էր:


Զույգն ունի երկու երեխա: Թագուհուն շատ են սիրում լրագրողները, նրա զգեստները հիացնում են բոլորին: Նա հայտնի և նաև իր բարեգործությամբ:



























