Ոչինչ այնքան չի գեղեցկացնում կնոջը, որքան լավ ընտրված սանրվածքը:
Նորաձև և պայծառ սանրվածքը կշեշտի արժանիքները, կթաքցնի դեմքի թերությունները, կօգնի պատմել ձեր անհատականության մասին և ամենակարևորը` կուրախացնի ձեզ և ձեր շրջապատողներին:



Եթե հետևում եք նորաձևության միտումներին և ցանկանում եք առանձնանալ ձեր գեղեցիկ, նորաձև սանրվածքով, ուշադրություն դարձրեք 2016-2017 թվականների սանրվածքներին։ Տարվա ընդհանուր միտումները- ասիմետրիկ և հստակ գծեր, որոնք հեշտությամբ կարելի է համատեղել մեկ սանրվածքի մեջ …
Ահա այս սեզոնի առավել նորաձև սանրվածքներից 12-ը: Հիմա ժամանակն է փոփոխությունների, կրեատիվ վերափոխումների, համարձակության:
1. Կարճ «աճեցված» բոբ



Ինչ սանրվածքներ են այս սեզոնում նորաձև: Ձգված ծայրերն ու ասիմետրիկ շերտերն այն են, ինչ ձեզ հարկավոր է, եթե շքեղ անփութությունը ձեր ոճն է:
2. Պիքսի ա-լյա Վիկտորիա Բեքհեմ

Հատկապես արդյունավետ է նարդոսի կամ ցանկացած այլ “ծաղկային” գույնով ներկի հետ, բայց բնական մազերի վրա նման սանրվածքը պարզապես հոյակապ է:
3. Գլամուրային բոբ

Ծավալ ծոծորակին, կողային կտրվածք և երկար խոպոպներ. Սեզոնի նորաձև կարճ կտրվածքը նրբագեղ տեսք ունի ինչպես առօրյա հագուստի, այնպես էլ երեկոյան զգեստի հետ։
4. Ասիմետրիկ բոբ


Մի կողմից մազերը հազիվ հասնում են ականջի ծայրին, իսկ մյուս կողմից, այն իջնում է մեծ գանգուրներով: Հիացմունք։
5. “Փետրած” բոբ

Առանձնահատուկ ուշադրություն-ծոծորակին։ Բոլոր շերտերը տարբեր երկարություններ ունեն և խաղալով շարժվում են տարբեր կողմեր, այնքան գեղեցիկ է։
6. Կոկ

Էլվիս, դու կգնահատես դա: Վերևից դեպի հետ տարված մազերն ու բարձրացրած խոպոպերը նորաձևության պիկն են
7. Սափրված ծոծորակ


Եթե ցանկանում եք, բացեք այն բոլորի համար, որպեսզի տեսնեն, իսկ եթե ձեզ հարկավոր է դասական տեսք, մազերը սանրեք հետ` սափրված տարածքը ծածկելու համար:
8. “Գլխարկ”


Պարանոցի կարճ կտրվածք և առաջ սանրված կառե` մի փոքր ֆիլիրովկայով. Այս սեզոնին սանրվածքը նորաձև է դիտվում, եթե ծոծորակն ու պարանոցը ներկված են մուգ տոնով, իսկ վերևը` բաց։
9. Կառե խոպոպով

90-ականների հայտնի սանրվածքը վերադառնում է: Հոնքերին հասնող խոպոպները հարմար են հատկապես բարձր ճակատ ունեցողների համար:
10. Կարճ բոբ


Նորից բարև Վիկկի. Posh Spice սանրվածքը նորաձևություն եկավ իր թեթև ձեռքով և մինչ օրս չի կորցրել իր դիրքերը։
11. Երկար բոբ


Wow! Եթե ունեք հաստ մազեր, ապա այդպիսի սանրվածքով դուք կլինեք անկրկնելի
12. Նոր Pixi


Սափրված ծոծորակ և բաց շերտեր. Նորաձև pixie սանրվածքի նոր տարբերակը այս սեզոնին աներևակայելիորեն տարածված է։







