Ստանդարտ «Խրուշչև» շենքերի փոքրիկ խոհանոցներում ընդամենը 6մ քառակուսի է:
Նման փոքր տարածքում դժվար է ստեղծել հարմար տարածք` ճաշ պատրաստելու, հյուրեր ընդունելու համար:
Այս զույգը ցույց տվեց, թե ինչպես են նրանք կարողացել վերափոխել իրենց հին խոհանոցը նորաձև և ժամանակակից ոճով։

Մաշան և Գրիգորը երիտասարդ ընտանիք են, ովքեր իրենց փոքրիկ խոհանոցում վերանորոգում էին կատարում: Նրանք ստեղծեցին կրեատիվ դիզայն, պայծառ և նորաձև:
Վերանորոգումից առաջ խոհանոցը փոքր էր և անհարմար: Այժմ այն լուսավոր սենյակ է, որը ամեն ինչով ապահովված է։

Աշխատանքային մակերեսը ընդլայնելու համար, տանտերերը պատուհանագոգի փոխարեն տեղադրեցին բառի սեղանիկ։ Հիմա հարմար է հյուրեր ընդունել և ճաշ եփել: Վառ նկարներն ու կահույքի նորաձև դիզայնը աշխուժացրեց սենյակը:

Լամպերը ընտրվեցին խոհանոցի գույնով և ոճով: Սեղանի վերևում տեղադրվեց հեռուստացույց: Այն գույնզգույն երանգներով շրջանակի մեջ դրվեց: Պարզվեց, որ այդպես հետաքրքիր է: Խոհանոցում տեղ եղավ կենցաղային տեխնիկայի և նորաձև իրերի համար:

Պատերը ներկված են դեղին և սպիտակ: Շեշտը դրվեց կահույքի ֆասադների, նկարների և աքսեսուարների վրա:

Երկարակյաց ալյումինից պատրաստված շերտավարագույրներ, իսկ հատակին` լինոլեում« փայտային նախշերով:




























