Հոգեբանության մեջ համարվում է, որ սիրելի գույնը նշանակություն ունի և այն ինչ-որ բան է խորհրդանշում: Իսկ ի՞նչ կարող են պատմել մեր մասին մեր սիրելի գույները: Ահա մի քանի օրինակ:Կարմիր
Շատ հագեցած և արյան և կրակի էմոցիոնալ գույն է: Այդ գույնի հետ է ասոցացվում պատերազմն ու վտանգը, բայց նույն ժամանակ նաև՝ սերն ու կիրքը:Կապույտ
Կապույտը պարգևում է հանգստություն և խաղաղություն և հենց այդ պատճառով օգտակար է համարվում հոգու և մարմնի համար: Այն ասոցացվում է հանգստության, կայունության և խորության հետ: Նաև այն խորհրդանշում է վստահություն, հավատարմություն, իմաստություն, հավատ և ճշմարտություն:Դեղին
Հույսի և երջանկության խորհրդանիշ: Այն տալիս է ուրախություն և եռանդ: Բայց դրանց հետ մեկտեղ, այս գույնը խորհրդանշում է նաև հիվանդություն և խանդ:Կանաչ
Բնության գույնը: Այն խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն և պտղաբերություն: Նաև՝ անվտանգություն և հարստություն: Վարդագույն
Նրբանկատ գույն: Ասոցացվում է քաղցրության, ապրումների և քնքշության հետ: Նաև այն կապում են նորածինների և քաղցր բամբակի հետ: Վարդագույնը խոսում է ինքդ քո և շրջապատի հանդեպ սիրո մասին: Նարնջագույն
Էներգիայի և ուրախության խառնուրդ: Նարնջագույնը ասոցացվում է էնտուզիազմի, ջերմության և զվարճանքի հետ:Մանուշակագույն
Լինելով կապույտի և կարմիրի համադրությունը՝ մանուշակագույնը միավորում է մեկի հաստատունությունը մյուսի էներգիայի հետ: Այն ասոցացվում է ազնվազարմության, հավատարմության, ճոխության, իշխանության և ամբիցիաների հետ: Նաև այն խորհրդանշում է հարստություն, արտասովորության, իմաստության, արժանապատվության, խաղաղության, հպարտության, անկախության և կախարդանքի հետ:Շագանակագույն
Ծառի, արմատի, անվտանգության, հարազատ տան, վստահելիության և ազնվության գույն:Մոխրագույն
Այս գույնը ասոցացվում է կորստի և դեպրեսիայի հետ: Այն համարվում է ոչ էմոցիոնալ, բայց դրա հետ մեկտեղ՝ ֆորմալ, կոնսերվատիվ և նրբաճաշակ:Սև
Սևը համարվում է գույնի բացակայություն և ասոցացվում է վախի, գաղտնիության, հեղինակության, ֆորմալիզմի, նրբաճաշակության և նաև չարի հետ:Սպիտակ
Թեթևություւն, մաքրություն, անմեղություն, բարություն, կազմակերպվածություն, խնամվածություն և այդ դրական ասոցացիաներ:










