Շատ աղջիկներ շարունակում են մեծացնել շուրթերն ու կրծքերը` ամբողջովին անտեսելով այն փաստը, որ կրկին նորաձև է դառնում բնականը։
Բայց ահա հանրահայտ բլոգեր Թամարա Կալինիչը որոշել է քայլել նորաձևությանը համահունչ և հեռացնել այն, ինչն այժմ այլևս նորաձև չէ։

Թամարան որոշեց ազատվել ֆիլլերներից, որոնք նա ժամանակին ներարկել էր իր շուրթերին, ինչը նրանց լրացուցիչ ծավալ էր տվել։

Այն մասին, որ ֆիլլերներից ազատվել է և դրանք լուծարել` բլոգերը հայտնեց դա իր յութուբյան բլոգի բազմաթիվ բաժանորդներին, որոնք գրեթե 212 հազարն են։

Թամարան իր հայտարարությունն ուղեկցեց մի տեսանյութով, որը նա այդպես էլ անվանել էր` «Ֆիլլերների հեռացումը շուրթերից»: Տեսանյութում երևում է, թե ինչպես է բոսնիացի գեղեցկուհին աթոռում, և պլաստիկ վիրաբույժը ասեղների օգնությամբ նրանցից սիլիկոն է հեռացնում:

Աղջիկը գոհ էր արդյունքից և ուրախ է, որ շրթունքները նորից բնական տեսք ունեն
Կալինիչը հույս ունի, որ իր բաժանորդներից շատերը կհետևեն նրա օրինակին և կվերադառնան իրենց շուրթերի բնական տեսքին
Ըստ Թամարայի, մեծ շրթունքներն այժմ ամբողջովին անտեղի և նույնիսկ անճաշակ են թվում:

Աղջկա ինստագրամի հետևորդները, որոնք ավելի քան 800 հազար են, արտահայտեցին իրենց հիացմունքը և գովեցին նրան քաջության համար:
Ոմանք Թամարային մեկնաբանություններում գրել են, որ բնական շուրթերով նա սկսել է ավելի լավ տեսք ունենալ, և որքան էլ որ փոփոխական լինի նորաձևությունը, այն վաղ թե ուշ վերադառնում է բնական գեղեցկությանը:

Իսկ ահա Ավստրալիայից ժամանած այս աղջիկը, ով միշտ երազում էր մեծ կրծքի մասին և դրա համար գումար էր խնայել, որոշեց հրաժարվել իմպլանտներից
Ըստ նրա, սիլիկոնային կրծքերը շատ են խանգարել նրա ինտիմ կյանքին, ուստի նա որոշել է վերականգնել դրանց նախկին չափերը:



























