ԱՄՆի Ֆլորիդա նահանգի մի բնակչուհի Նանուկ մականունով մի շուն ուներ:
Շունը 7 տարեկան էր, ուներ երկար ու թավ մազեր, որոնց հետ շատ զգույշ էր պետք վարվել:

Այդ պատճառով էլ ամերիկուհին որոշեց, որ միայն պրոֆեսիոնալ վարսահարդարին պետք է վստահել Նանուկի մազերի մի փոքր թեթևացնելու լուրջ գործը:

Աղջիկը խնդրեց գրումերին (կենդանիների վարսահարդար), որպեսզի նա մի փոքր թեթևացնի միայն թաթերի և ականջնեի մոտի մազերը:

Թե որքան ուշադիր էր լսել վարսահարդարն աղջկան պարզ չէ, բայց երբ նա վերադարձավ վարսավիրանոց, ասաց, որ դա իր շունը չէ, միայն երբ կենդանին արձագանքեց Նանուկ կանչին, տիրուհին հասկացավ, որ դա իր սիրելի շունն է:

Աղջիկը շոկի մեջ էր, վարսահարդարն ամբողջովին կտրել էր շան մազերը, և նա բոլորովին այլ ցեղատեսակի շան նման էր:
“Դա սարսափելի էր, ես չէի հավատում, որ դա Նանուկն է, բայց վարսահարդարն այնքան հպարտ էր իր արած գործով, որ ես պարզապես սիրալիր ժպտացի և աղմուկ չբարձրացրի, պատմեց ամերիկուհին:

Բայց շանն իր նոր սանրվածքը դուր էր եկել: Չնայած աղջիկը ստիպված եղավ մի ամբողջ տարի նրա վար արևից պաշտպանող կրեմ քսել, մինչև մազածածկույթը նորից կաճի:

Հիմա աղջիկն ուրիշ վարսահարդար է գտել, որը նրան ուշադիր է լսում և հստակ կատարում նրա հրահանգները: Չնայած Նանուկը երևի դեմ չէր լինի կրկնել այն մոդայիկ սանրվածքը, բայց նրա կարծիքը ոչ ոք չի հարցնում:




























