40 –ն անց կանայք անկրկնելի են. Ֆրենկ Կայզեր

Հետաքրքիր

Համացանցում այս մտքերը վերագրում են մեկ այլ ամերիկացու՝ Էնդի Ռունիին, որը դրանք հրապարակել է սոցցանցի իր էջում։

Տարիքի հետ ես գնալով ավելի եմ գնահատում քառասունն անց կանանց։

Դրա համար շատ պատճառներ կան։ Օրինակ, 40–անց կինը երբեք չի արթնացնի քեզ գիշերվա կեսին ու հարցնի, թե «ինչ ես մտածում»։

Նա թքած ունի, թե դու ինչ ես մտածում։

Եթե քառասունն անց կինը չի ցանկանում քեզ հետ սպորտ դիտել հեռուստացույցով, նա չի նստի և նվնվա այդ առթիվ։

Նա կգնա և կզբաղվի նրանով, ինչով ցանկանում է։

40 –ն անց կանայք անկրկնելի են. Ֆրենկ Կայզեր

40-ն անց կինը լավ է ճանաչում ինքն իրեն, որպեսզի վստահ լինի, թե ով է ինքը, ինչ է ուզում և ումից։

Այդ տարիքի քիչ կանանց է հետաքրքրում քո կարծիքն իր մասին, կամ այն մասին, թե ինքն ինչ է անում։

40–ն անց կանայք սեփական արժանապատվության զգացողություն ունեն։ Նրանք հազվադեպ հիստերիա կբարձրացնեն ռեստորանում կամ օպերայում։

Իհարկե, եթե դու դրան արժանի ես, նրանք հանգիստ կսպանեն քեզ, եթե իմանան, որ կկարողանան պատասխանտվությունից խուսափել։

40 –ն անց կանայք անկրկնելի են. Ֆրենկ Կայզեր

40-ն անց կանայք բավական ինքնավստահ են, որպեսզի քեզ իրենց ընկերուհիների հետ ծանոթացնեն։ Ավելի երիտասարդ կանայք կարող է նույնիսկ ուսափեն սեփական ընկերուհիներից, քանի որ չեն վստահում զուգընկերոջը։

Տարիքով կանայք թքած ունեն, թե դու իրենց ընկերուհիներին կարող է հմայիչ համարես։ Նրանք գիտեն, որ ընկերուհիներն իրենց չեն դավաճանի։

40-ն անց կանայք օրակուլի ինտուիցիա ունեն։ Դու կարող ես ոչ մի խոստովանություն էլ չանել քո մասին, նրանք առանց դրա էլ ամեն բան գիտեն քո մասին։ Եթե սովորես կարևորություն չտալ մի քանի կնճիռների, կտեսնես, որ նրանք ավելի սեքսուալ են, քան երիտասարդները։

40 –ն անց կանայք անկրկնելի են. Ֆրենկ Կայզեր

40-ն անց կանայք անկեղծ են և ազնիվ։ Նրանք ճակատիդ կասեն, եթե դու անասուն ես, կամ քեզ անասունի նման ես պահում։

Դու երբեք ստիպված չես լինի գուշակել, թե ինչպես է նա քեզ վերաբերվում։

Այնպես որ, այո, շատ պատճառներ կան քառասունն անց կանանցով հիանալու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում