Ավարտական երեկոն կարևոր իրադարձություն է յուրաքանչյուր աղջկա կյանքում:
Ավագ դպրոցի աշակերտները սկսում են նախօրոք պատրաստվել դրան. ընտրում են սանրվածք, աքսեսուարներ, մտածում են կերպար երեկոյան հագուստի համար…
Բայց, ցավոք, ոչ բոլորն ունեն «երազանքի զգեստ» գնելու հնարավորություն:
Ի՞նչ անել, ի վերջո անհնար է, որ Մոխրոտը առանց համապատասխան զգեստի հայտնվի պարահանդեսին։

Իրավիճակից մի հետաքրքիր և անսովոր ելք գտավ ավագ դպրոցի աշակերտ Պարկեր Սմիթը:
Երիտասարդը իր ընկերուհուն` Էդիին հրավիրեց երեկույթին, և նա ուրախությամբ համաձայնվեց, միայն նշելով, որ ինքը չի կարող զգեստ ձեռք բերել և կգա առօրյա ինչ-որ հագուստով:
Առանց երկար մտածելու, Փարքերը որոշեց ինքնուրույն զբաղվել այդ խնդրով և … հագուստ կարեց իր ընկերուհու համար:
Տղային նույնիսկ հետ չպահեց այն փաստը, որ նա երբեք իր կյանքի ընթացքում ասեղ ու թել չեր պահել ձեռքին:

Սկզբում Պարկերը ստեղծեց հագուստի ուրվագիծը, այնուհետև խորհուրդ հարցրեց տատիկից, որն օգնեց նրան այդ գաղափարը կյանքի կոչել:
Նրա խորհրդին հետևելով` տղան մի քանի մասնիկներ ավելացրեց, որպեսզի հագուստը ավելի շքեղ տեսք ունենա: Փարքերը նույնիսկ անձամբ իր ձեռքերով հագուստի վրա փայլուն ստռազեր կարեց։
Տեսնելով իր հոյակապ գեղեցիկ, կապույտ պարահանդեսի զգեստը, Էդը չկարողացավ զսպել ուրախության արցունքները:
Եվ Պարկերը ասաց, որ ինքը շատ ուրախ է ոչ միայն աղջկան ուղեկցելու պարահանդեսին, այլև դառնալ նրա փերի- կնքահայրը:

Ի դեպ, մասնագետներին ևս հետաքրքրեց ավագ դպրոցի սովորողի անսպասելի տաղանդը: Այսպիսով, ավարտելուց հետո Փարքերը ստացավ շատ գայթակղիչ առաջարկ:
Նրան հրավիրեցին աշխատել որպես նորաձևության դիզայներ, և առաջին հանձնարարականն էր ստեղծել Մոխրոտի մասին ներկայացման համար կոստյումներ:





























