Ինչ անել, երբ կոշիկները «բուրում» են. այս միջոցի օգնությամբ կարել է հեշտությամբ ազատվել կոշիկների տհաճ հոտից

Օգտակար

Երբեմն պատահում է, որ կոշիկներից սկսում է տհաճ հոտ գալ, այդ տհաճ հոտը անդրադառնում է ոտքերի առողջության վրա, կարող է ի հայտ գալ ոտքերի մաշկի և եղունգների սնկային հիվանդություն: Տհաճ հոտից կարելի է ազատվել մի շարք միջոցների օգնությամբ:

Ինչ անել, երբ կոշիկները «բուրում» են. այս միջոցի օգնությամբ կարել է հեշտությամբ ազատվել կոշիկների տհաճ հոտից

Կոշիկների ներսի մակերեսը  կարելի է մշակել

— քացախով

— կալիումի պերմանգանատի  թույլ լուծույթով

— կոշիկների համար նախատեսված դեզոդորանտով

— ալյուրով կամ սննդային սոդայի օգնությամբ:

Հեղուկ լուծույթների օգտագործելու դեպքում բավարար է կոշիկի ներսը մաքրել այդ լուծույթով խոնավացրած լաթով: Իսկ չոր աբսորբենտների դեպքում անհրաժեշտ է դրանք լցնել  կոշիկի մեջ և թողնել  ողջ գիշեր, առավոտյան մաքրել  ֆենի սառը օդի հոսանքի կամ փոշեկուլի օգնությամբ:

Եթե տհաճ հոտը առաջանում է ոտքերի քրտնելու հետևանքով, ապա պետք է զբաղվել ոտքերի խնամքով:

Տնային պայմաններում  կոշիկը կարելի է մշակել

— Անուշարի սպիրտով

—  Օղու լուծությով

—  Կանաչ թեյի թունդ եփուկով

—  Աղով

—  Ակտիվացված ածուխով

—  Ջրածնի պերօքսիդով և սալիցիլաթթվով

—  Քացախի լուծույթով:

Ինչ անել, երբ կոշիկները «բուրում» են. այս միջոցի օգնությամբ կարել է հեշտությամբ ազատվել կոշիկների տհաճ հոտից

Կոշիկի մեջ լցնել աղ  և թողել մի քանի օր, որից հետո մաքրել ֆենի կամ  փոշեկոլւի օգնությամբ:

Ակտիվացված ածուխի  հաբերը  լավ մանրացնել  և լցնել գուլպաների մեջ, և այդ գուլպները ողջ գիշեր թողնել  կոշիկների մեջ:

Մեկանգամյա օգտագործման թեյի փաթեթների վրա մի քանի կաթիլ եթերային յուղ կաթեցնել և դնել կոշիկներիի մեջ:

Կարելի է նաև գուլպայի մեջ աղացած սուրճ լցնել և դնել, սակայն դա տհաճ հոտն  անցկացնում է կարճ ժամանակով:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում