Դա հնչում է որպես մանիպուլյացիա «Տղամարդուն ստիպել անել այն, ինչ ուզում ես», բայց եթե դու անում ես այն, ինչը նրան երջանկացնում է` դա բոլորովին այլ բան է։
Այսպիսով, ինչպես կարելի է սպանել երկու թռչուն` մեկ քարի միջոցով, որպեսզի նա անի այն, ինչ ուզում եք, և միևնույն ժամանակ դա նրան երջանկացնի:
1. Գնահատեք նրան
Երբ տղամարդուն ցույց ես տալիս, որ գնահատում ես նրա արածը, նա ավելին կանի: Առանցքային խնդիրն այն է, որ նրանից առանձնահատուկ որևէ բան չակնկալեք և չընդունեք իր արածը որպես պարտականություն։ Ամեն անգամ, երբ նա ինչ-որ բան է անում ձեզ համար. Ծաղիկեփնջեր է բերում, աղբը տանում, աշխատավարձ է տալիս, գնահատեք այն և ասեք «Շնորհակալ եմ» և այլ գովեստի խոսքեր:
2. Պատասխանեք փոխադարձ
Երբ ինչ-որ բան եք անում տղամարդու համար, ձեր հարաբերություններում հաճելի բաների շրջապտույտ է սկսում։ Եվ ի վերջո, մենք հաճույք ենք ստանում ոչ միայն ստանալիս, այլ նաև այն ժամանակ, երբ տալիս ենք: Դրա հավասարակշռությունն անհրաժեշտ է հաջող հարաբերությունների համար։ Փնտրեք նրա համար ինչ-որ բան անելու եղանակներ, ժամանակ նվիրեք նրան, ուշադրություն դարձրեք, նվիրեք նրան ձեր սերը և այլ ռեսուրսներ ծախսեք ՝ առանց հաշվելու, թե ով ինչ է արել և ինչքան է տվել »:
3. Ոգեշնչեք նրան
Երբ սովորում ես նայել իրերին իր տեսանկյունից, անխուսափելիորեն կգտնես մի պատճառ, որը տեսանելի չէր քո տեսակետից: Եթե իրոք տարված եք ինչ-որ բանով և ցանկանում եք այն կիսել նրա հետ, ապա նա արդեն ուրախ կլինի փորձել դա ձեզ հետ միասին։
4. Շփվեք
Ամեն ինչ այնքան պարզ է. Երբեմն մենք վախենում ենք կիսել մեր ցանկությունները և կարիքները: Բայց երբեմն սա ամենահեշտ և ամենաարդյունավետ միջոցն է դրանց իրագործմանը հասնելու համար: Տղամարդը ցանկանում է ձեզ ուրախացնել, և եթե դուք ուղղակիորեն ասեք նրան, թե ինչ է անհրաժեշտ դրա համար, ապա նա ուրախությամբ կանի ամեն ինչ իր ուժի սահմանում»:
Հիշեք, որ նա չի կարող մտքերը կարդալ, այնպես որ պարզապես սկսեք հետևյալ բառակապակցությունից. «Դու կլինես իմ հերոսը, եթե …»
5. Գովեք նրան և պարգևատրեք:
Երբ դուք նորմալ իրավիճակը վերածում եք տոնի (նույնիսկ եթե դա նշանակում է պարզապես համբուրել նրան ինչ-որ բանի համար կամ հայտնվել իր անկողնում նոր ներքնազգեստով) դուք բառացիորեն տրամադրում եք նրա ուղեղը նոր ասոցիացիաների և օրինաչափությունների վրա:
Օրինակ, նախկինը քննադատում էր նրան, որ սխալ է լվանում ամանները: Իսկ հիմա դուք նրան համբուրեք այն բանից հետո, երբ նա կօգնի ձեզ տան հարցում։ Պարեք նրա հետ խոհանոցում, լոգանք ընդունեք կամ մերսեք։ Եզրափակիչ խոսքն այն է, որ տոնեք, թեկուզ փոքր ձևով, այն, ինչ նա անում է ձեզ համար։



























