Մի օր Սյուզանը, ով ապրում էր Վիսկոնսին քաղաքում, հասկացավ, որ ճերմակ գանգուր մազերը նրան հոգնեցրել են և դրանք իրեն պարզապես նյարդայնացնում են։
Ի՞նչ անել։

Նա ուղիղ Մինեսոտա մեկնեց՝ Հոփկինս Քրիստոֆերի մոտ՝ ընկերակցության համար հրավիրելով քրոջը։ Նա լսել էր, որ նա հիանալի վարսահարդար և դիմահարդար է:
Նա բառացիորեն հրաշքներ է գործում: Աշխատում է 50 տարեկանից բարձր կանանց հետ: Հաճախորդների համար ընտրում է ոչ միայն հիմնովին նոր սանրվածք և դիմահարդարում, այլև խորհուրդներ է տալիս այն մասին, թե ինչպես կարելի է հագնվել:
Մասնագետը բոլորից լավ գիտի
Միևնույն ժամանակ, ինքը՝ Սյուզանը, չգիտեր, թե կոնկրետ ինչ է ուզում, ինչ սանրվածք և դիմահարդարում է նախընտրում։ Բայց “փոխակերպումների վարպետին” ոչինչ բացատրել պետք չէր։ Նա պարզապես մի քանի րոպե ուշադիր նայեց կնոջը, և փոխակերպման պլանը պատրաստ էր:

Ոճաբանը սիրում է այնպիսի հաճախորդներին, ինչպիսիք են Սյուզանը: Նրանք ոչ մի բանի չեն խառնվում, չեն թելադրում իրենց պայմանները: Պարզապես ամբողջովին վստահուն են վարպետին: Եվ նա գործում է ազատորեն: Նա ստեղծագործում է: Նա նախընտրում է նկարահանել փոխակերպման ամբողջ գործընթացը: Եվ հետո այն ցույց տալ համացանցում։
Սյուզանը համաձայնեց փոքրիկ հարցազրույց տալուն: Նա հավաստիացրեց, որ գիտի, որ պրոֆեսիոնալը ավելի լավ գիտի իր գործը քան ինքը: Եվ, հետևաբար, նա չի պատրաստվում որևէ բան թելադրել կամ պահանջել նրանից:
Եվ վարսահարդարն ասաց, որ նրա գանգուրները մի տեսակնման են վարագույրի, որի հետևում թաքնված է բնության կողմից տրված գեղեցկությունը: Ճերմակ գանգուրները շեղում են մարդկանց աչքերը այն բանից, ինչին պետք է ուշադրություն դարձնել:

Գործընթացը սկսվեց
Սկզբում Քրիստոֆերը որոշեց, թե ինչ գույնով պետք է Սյուզանի մազերը ներկի: Այդ ժամանակ կինն ինքն իրեն հայելու մեջ չէր տեսնում: Ոճաբանը հատուկ ցույց չէր տալիս, թե ինչ է անում: Նա նախընտրում է հաճախորդներին ներկայացնել պատրաստի, վերջնական տարբերակը:
Այսպիսով, Քրիստոֆերը պարզապես հեռացրեց Սյուզանին հայելու մոտից: Իհարկե, իմանալով, որ նա դեմ է լինելու նման փորձին:

Նոր դեմք
Ահա՛, և ամեն֊ինչ պատրաստ է: Քրիստոֆերը դանդաղ շրջում է աթոռը հայելու ուղղությամբ: Երբ Սյուզանն իր արտացոլանքը հայելու մեջ տեսավ, զարմացավ:
Սա ե՞ս եմ։ Մի հմայիչ կին նայեց նրան հայելու միջից՝ այնքան ծանոթ, բայց դեռ բոլորովին նոր: Մազերի հաճելի գույն, փափուկ և քնարական ժպիտ: Եվ աչքերի շուրջ եղած կնճիռները բոլորովին չեն խանգարում, դրանց մեջ նույնիսկ ինչ–որ գրավչություն կա:

Այո, դա այն էր, ինչի համար նա եկավ այդ քաղաք: Եվ դա սանրվածքը չէ, ոչ էլ մազերի գույնը, նա պարզապես դուր է գալիս ինքն իրեն, և դա այդպես է: Առանց որևէ մեկնաբանության:
Ի՞նչն է կարևորը։
Ցանկացած մարդու համար որոշիչ դեր է խաղում նրա ներքին աշխարհը, մտքերը, հոգևորը: Դրանք արտացոլվում են արտաքին տեսքով:

Բայց պետք է հիշել, որ նոր և շատ հաջողված սանրվածքը, գրագետ դիմահարդարումը, նորաձև, ճաշակով ընտրված հագուստ մեծ դեր են խաղում: Դրանք պետք է լրացնեն կնոջ ներքին աշխարհը, բացահայտեն այն:

Ի դեպ, հայտնի է, որ ցանկացած տարիքում նոր կերպարը հավասար է հոգեթերապիայի: Եթե ձեր կյանքում դժվարություններ կան, դուք տրամադրություն չունեք, ապա Քրիստոֆերը խորհուրդ է տալիս աշխատել ձեր արտաքինի վրա:
Դա, իհարկե, չի ցրելու ձեր գլխի վերևում գտնվող ամպերը, դա չի շտկելու խնդիրը, բայց դուք կունենաք ինքնավստահություն, ուժ, կբարձրացնեք այդպիսով ձեր ինքնագնահատականը:
Եվ, կտեսնեք, որ դուք այդպիսով առաջին քայլը կձեռնարկեք հաջողության հասնելու համար:



























