Ջիլիանն ու Մաքսը միմյանց ճանաչել են ուսանողական տարիներից:
Երբ Ջիլիանը 24 տարեկան էր, երիտասարդները հասկացան, որ նրանց կապում է ինչ-որ ուրիշ բան, քան պարզապես ընկերությունը:
Զույգը սկսեց հանդիպել: Սա շարունակվեց երեք երջանիկ տարի, մինչև հանկարծ դժբախտությունն եկավ։

Հերթական բուժզննումից հետոպարզվեց, որ Ջիլիանը լուրջ խնդիրներ ունի:
Քննությունների արդյունքում աղջկա մոտ ախտորոշվեց կրծքագեղձի քաղցկեղ: Սպասվում էր բարդ բուժում, որը կարող էր արդյունավետ չլինել:
Հասկանալով, որ իրեն սպասվում է երկար պայքար այդ ստոր հիվանդության դեմ, Ջիլիանը դժվարին որոշում կայացրեց: Նա չցանկացավ ծանրաբեռնել Մաքսին և առաջարկեց հեռանալ։

Սակայն երիտասարդը ընկճվողներից չէր: Լսելով սիրելիի փաստարկները, որ գնալով ավելի դժվար կլինի, Մաքսը պարզապես անտեսեց դրանք: Սկսվեց երիտասարդ զույգի կյանքի ամենադժվար ժամանակահատվածը:
Բուժման համար գրեթե երկու տարի պահանջվեց, և ամեն անգամ Մաքսը կողքին էր՝ ամեն հարցում սատարում էր իր սիրելիին:
Երբ քիմիաթերապիայի արդյունքում Ջիլիանը կորցրեց մազերը, տղան նրան ծիծաղելի գլխարկ տվեց` «Ես սիրում եմ քո ձմերուկը» մակագրությամբ:
Վերջապես, եկավ այն օրը, երբ բժիշկները հաստատեցին, որ բուժումն ապարդյուն չէր, այս պայքարում հաղթել էին ստոր հիվանդությանը:
Ջիլիանը խոստովանեց, որ երբեմն պատրաստվում էր հրաժարվել: Բայց երբ ամեն ինչ շատ դժվարացավ, Մաքսի սերը բառացիորեն փրկեց նրան: Այս կյանքի պատմությունն ավարտվեց այնպես, ինչպես լավ հեքիաթ. Երիտասարդներն ամուսնացան։

Սկզբում զույգը հետաձգեց հարսանիքը, քանի որ նրանք չափազանց քիչ գումար ունեին։ Ամբողջ խնայողությունը գնացել էր աղջկա բուժման վրա:
Դա իմանալուց հետո, հարսանեկան մի քանի կազմակերպիչներ կամավոր օգնեցին այս հավատարիմ զույգին և իրենց հաշվին տոն կազմակերպեցին:
Ջիլիանն ու Մաքսը անսահման շնորհակալ եղան և ասացին, որ իրենց հարսանիքն իսկական հրաշք է:



























