Նման բան հավանաբար չեք լսել, այ քեզ հարս, չգիտես լաց լինես թե՞ ծիծաղես

Հետաքրքիր

Եղբայրս 30 տարեկան էր, երբ որոշեց ամուսնանալ: Մայրս ուրախությունից կորցրել էր իրեն: Նրանք որոշեցին հարսանիք չանել, նշանակված օրը գնացին ԶԱԳՍ, հետո փոքրիկ խմբով գնացինք ռեստորան, նշեցինք նրանց միավորումը:

Նման բան հավանաբար չեք լսել, այ քեզ հարս, չգիտես լաց լինես թե՞ ծիծաղես

Հաջորդ օր առավոտյան Ինգան, եղբորս կինը, արթնանալով մայրիկիս առաջ է դնում մի թուղթ, որը կարդալուց հետո մայրիկս, մտածելով, որ հարսը կատակասեր է, ծիծաղելով ասում է.

-Իսկ շնչել կարելի՞ է:

Բայց Ինգան անմիջապես մատը դնում է 1.3 կետի վրա, որտեղ գրված էր. «Չխոսել, երբ չեն հարցնում» և գնում խոհանոց սուրճ եփելու:

Մայրս մնում է շփոթված, մտածում է, որ երիտասարդ է շատ բան չի հասկանում: Վերցնում է թուղթն ու  սկսում կրկին կարդալ: Ահա թե ինչ էր գրված այդ գրության մեջ:

« Խստորեն պահպանել այս կանոնները

  1. Լիարժեք անկախություն և ինքնավարություն

1.1. Ուտում ենք առանձին:

1.2. Իմ սենյակ չմտնել առանց թակելու, նույնիսկ եթե հրդեհ է տան մյուս հատվածում:

1.3. Չխոսել, երբ չեն հարցնում:

1.4. Ամուսնուն կերակրում է  կինը:

1.5. Իմ երեխան, իմ գործն է:

2.Ֆինանսներ

2.1.  Ձեր որդին պարտավոր չէ Ձեր մասին հոգ տանել, նա արդեն կին ունի:

2.2. Կոմունալ վճարումները հավասար բաժանվում են տան բնակիչների վրա:

2.3. Իմ գնումները ձեր գործը չեն:

2.4. Եթե ձեզ հետաքրքրում են մեր ծախսերը,  նայեք 1.3 կետը:

2.5 Ոչ մի նվեր:

Նման բան հավանաբար չեք լսել, այ քեզ հարս, չգիտես լաց լինես թե՞ ծիծաղես

  1. Հարգանք

3.1. Փոխադարձ քաղաքավարություն

3.2. Ոչ մի գոռգոռոց, դուք իմ մայրը չեք:

3.3. Իմ արտաքինի, հագուկապի մասին  կարծիք հայտնելու դեպքում, հիշեք 1.3 կետը:

4.Կենցաղ

4.1 Առանձին սպասք

4.2. Առանձին լվացք

4.3, Փականներ  սենյակների դռներին

4.4. Ոչ մի հյուր տանը

  1. Այլ դրույթներ

5.1. Ձեր կարծիքն ընդհանրապես ինձ չի հետաքրքրում,  և լավ կլինի նոր բնակարան փնտրեք, շուտով մենք  երեխա կունենանք, տանը նեղվածք կլինի:

Ձեր առաջարկությունները»

Մայրս այս ամենին պատասխանում է այսպես

«Տրվում է 24 ժամ  բնակարանը ազատելու և գրողի ծոցը կորչելու համար»:

Նյութը հրապարակման պատրաստեց ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Կիսվել սոց․ ցանցերում