Հունվար. ԲուԴուք, ինչպես և այս թռչունը իմաստուն և խորաթափանց եք։ Գիտելիքների ձգտումը ձեզ պերճախոս է դարձրել, ձեր խոսքերը դուք երբեք քամուն չեք տալիս։
Փետրվար. ԹութակՁանձրալի և կանխատեսելի. սա հաստատ ձեր մասին չէ։ Դուք արվեստի մարմնավորումն եք և կարողանում եք տպավորել, չնայած որ չեք ձգտում ուշադրության կենտրոնում հայտնվել։
Մարտ. ՇիկահավՁեր հաստատակամությանը միայն կարելի է նախանձել։ Այն թե ինչպես եք դուք հաղթահարում դժվարությունները և գնում ձեր նպատակներին ընդառաջ ոգեշնչում է նաև ձեր մտերիմներին։
Ապրիլ. ԴեղձանիկՀումորը ձեր այցեքարտն է։ Դուք երջանիկ եք պարզապես ապրելու համար և փորձում եք ձեր երջանկությունը փոխանցել նաև ձեև շրջապատին։ Ցանկացած միջավայրում ձեր հայտնվելը այն ավելի լուսավոր է դարձնում։
Մայիս. ՍոխակԱյն, ինչ դուք խոսում եք, շրջապատին օպտիմիզմ է հաղորդում։ Ձեր դրական և բարյացակամ տրամադրությունը վարակիչ է։
Հունիս. Աղավնի
Ինչպես և խաղաղության խորհրդանիշը, դուք հնարավորությունը բաց չեք թողնում դիվանագետի դերում հանդես գալու։ Ձեզ հետ ցանկացած իրավիճակ լավ ավարտ է ունենում։
Հուլիս. ԱրծիվԴուք շատ վստահ և անդրդվելի եք, վստահություն եք ներշնչում և կարողանում եք լսել։ Իսկ ձեր խորհուրդները քաշով մեկ ոսկի են։
Օգոստոս. ԾղնիԲարությունը, պատրաստակամությունն ու առատաձեռնությունը. սրանք են ձեր գլխավոր ոակները։ Նույնիսկ անծանոթներն են ձեր նկատմամբ սիրով լցվում՝ մի քանի բառ փոխանակելուց հետո։
Սեպտեմբեր. ԲազեԵթե այս աշխարհում կան հերոսներ, դա հենց դուք եք։ Դուք միշտ պատրաստ եք օգնության հասնել և ցանկացած դժվարություն ձեզ համար խոչընդոտ չէ։ Միևնույն ժամանակ դուք համեստ եք և ձեր արարքներով չեք պարծենում։
Հոկտեմբեր. ԿարապՀավատարմություն և նվիրվածություն. ահա թե ինչն է տարբերում ձեզ մյուսներից։ Դուք կարողանում եք ցանկացած գործից գլուխ հանել և գտնել ցանկացած հարցի պատասխան, այդ պատճառով էլ շրջապատում հենց ձեզանից են խորհուրդ հարցնում։
Նոյեմբեր. ԱքլորԸնտանիքն ու մտերիմները ձեր ամեն ինչն են։ Ինչ էլ որ լինի, դուք երբեք չէք դավաճանի ձեր հարազատներին։ Իսկ եթե ինչ որ մեկն էլ հանդգնի նրանց նեղացնել դուք մարտի կբռնվեք և կհաղթեք այն։
Դեկտեմբեր. ԱգրավՀանելուկներ և գաղտնիքներ. սա այն է, ինչը ձեզ միշտ գրավում է։ Դուք հետաքրքրասեր եք և միշտ ինքնավստահ, այդ պատճառով էլ իրադարձությունները որպես նոր փորձություն եք ընկալում։