Ինչու՞ է զուգարանի թուղթ միայն սպիտակ գույնի լինում

Եկեք խոսենք զուգարանային գործերի մասին, եթե դեմ չեք: Ուրախ զրույց կլինի, խոստանում եմ։

Զուգարանի թղթերը կարող են լինել շատ տարբեր՝ դաջված, եռաշերտ, վեցանկյուն, և այլն։

Բայց ինչպիսին էլ որ այն լինի, ինչ տեսք էլ որ այն ունենա, այն միշտ ունի սպիտակ գույն։

Ինչպե՞ս է զուգարանի թուղթը կորցրել իր գույնը։

Առաջին գունավոր թուղթը հայտնվել է 1950–ականներին, երբ նորաձև է եղել լոգարանը մեկ գույնով ձևավորելը։

Արտադրողները որոշել են արտադրել բոլոր հնարավոր գույներով թղթեր, որպեսզի գնորդները կարողանան վերցնել դրանք իրենց լոգարանի ձևավորման համար։

Գունավոր զուգարանի թղթի տարածումը 1970 թվականին հասել է իր գագաթնակետին, սակայն 1980–ական թվականներին անձնական հիգիենայի միջոցներով դարակները սկսեցին “ճերմակել”:

Իսկ 2004 թվականին գույները անհետ կորեցին:

Կիսվել սոց․ ցանցերում
X