Դիման և Ալլան միասին էին դեռ դպրոցից: Դժբախտաբար, Դիմայի մայրիկին միանգամից դուր չեկավ ապագա հարսը։
Նա հնարավորինս ամեն ինչ արեց, որպեսզի որդին չամուսնանա՝ հավաստիացնելով, որ նա շատ երիտասարդ է, և նրա կյանքում դեռ շատ այդպիսի աղջիկներ կլինեն:
Բարեբախտաբար, Դիման ուշադրություն չդարձրեց մոր խոսքերին: Սիրահարված տղամարդը ամեն ինչի պատրաստ էր հանուն իր սիրելիի, որի հետ նա շատ դժարությունների միջով էր անցել։
Հարսանիքի օրը Ալլան որոշեց կենացի խոսքեր պատրաստել սկեսուրի համար։
Հավաքելով համարձակություն` նա սկսեց. «Տատյանա Անատոլևնա, ես ուզում եմ այս բաժակը բարձրացնել ձեր առողջության համար: Մենք ձեզ շատ բան ենք պարտական:
Դուք ամեն ինչ արեցիք, որպեսզի քանդեք մեր հարաբերությունները.փորձեցիք մեզ վիճեցել, սկսեցիք ձեր հարևանների հետ բամբասել, լուրեր տարածել,Դիմային համոզել, որ չամուսնանա և նույնիսկ արարողությանը ներկայացաք սպիտակ հագուստով` արցունքոտ աչքերով:
Հիմա մենք ավելի ուժեղ ենք ձեր ջանքերի շնորհիվ: Մեր սերը ավելացել է։
Շնորհակալ եմ դրա համար»։
Դահլիճում լռություն էր տիրում։ Երբ աղջիկն ավարտեց, և բոլորը շրջվեցին դեպի Դիմայի մայրը, պարզվեց, որ կինը հեռացել է տոնակատարությունից:
Որպես այդ հարսանիքի հյուր`տեսնելով երիտասարդների անկեղծ աչքերը` սիրով լցված, ես խոստացա ինքս ինձ, որ երբեք չեմ խառնվի ուրիշի հարաբերություններին։
Հիշեք, որ իրական սերը չի կարող կոտրվել: Եղեք համբերատար, սիրեք և սիրվեք:







