Վաղուց ապացուցված է, որ ինչքան տարօրինակ է իրը, այնքան ավելի շատ ուշադրություն է գրավում:
Այս առումով Հարավային Կորեան ավելի առաջատար է, քան հարևան Ճապոնիան։ Օտարերկրացիների համար այնքան շատ էկզոտիկ բաներ կան:
Եվ ոչ, նրանք այլևս շներ չեն ուտում այնտեղ, բացառությամբ այն դեպքերի, երբ շատ մեծ հիստերիայից հետո շան ձագերից պատրաստված ապուր են մատուցում:
Բայց այն, ինչն իրոք զարմացնում և գրավում է ժամանակակից Կորեայում, կարդացեք շարունակությունում…
Կայանատեղիում մեքենաները ծածկված են ցելոֆանով, քանի որ նրանք ներկում են մոտակայքի տունը։ Բա որ հանկարծ ներկերի մի քանի կաթիլը թռչի ։ Կանոնավոր չէ դա..

Եվ կարևոր չէ `հարուստ թաղամաս է, թե աղքատ, շինարարական աշխատանքների ընթացքում մեքենան պետք ծածկված կլինի։

Յուրաքանչյուր առևտրի կենտրոն ունի օրինակելի հարթակ մոր և երեխայի համար: Խոհանոցով, ննջասենյակով, բաղնիքով և մի շարք օգտակար իրերով: Միայն թե այն միշտ դատարկ է, կորեական ազգը արագորեն մահանում է:

Ֆոտո-ապացույց փոստատարից `ծանրոցը մինչև դուռ առաքելու մասին: Ոչ ոք չի դիպչի դրան, նույնիսկ հարևանները։

Ամենուրեք տալիս են «սոբիզներ» `հիմնական պատվերների բոնուսներ: Աղանդեր, թեյ, անձեռոցիկներ, ծախսվող նյութեր, նմուշներ և այլն, բոլորը անվճար:

Կորեայում «հիմնական ուտեստ» հասկացություն գոյություն չունի, եթե դուք եկել եք ուտելու, ապա սեղանի վրա կա մի քանի պնակներ՝ ամեն տեսակի ուտելիքներով։

Տան նորամուտի նվերների հավաքածուն ունի ենթատեքստ. “Թող ամեն ինչ մաքուր լինի ձեր կյանքում, կարգին, և կեղտը (խնդիրները) հեշտությամբ մաքրվի”։

Կլիմայի պատճառով այստեղ ոչ թե հանրաճանաչ են հեծանիվները, այլ միկրոմեքենաները։

Կորեացիները քիչ ժամանակ ունեն: Կարող եք նաև ձեր սանրվածքն անել աշխատանքի գնալու ճանապարհին։

Գրադարաններ հենց մետրոյի կայարանում։Դրանք անվճար են։ Ձեր ժամանակը իզուր մի վատնեք ճանապարհին, գիրք կարդացեք:

Ավտոտնակները այնքան փոքր են, որ մեքենաները չեն տեղավորվում: Կյանքի դաժան ճշմարտությունը։

Ավտոկանգառ երիտասարդ տիկնանց համար. Պայծառ, մաքուր, լայն, հարմարավետ, քանի որ նրանք ավելի վատ են վարում, ահա և արտոնություններ։

Պարզապես թափանցիկ պլաստիկ գրպան `ձեր սմարթֆոնի տեսանյութերը դիտելու համար։

Հատուկ սև կետերի միջոց` նորածինների համար: Ըստ երևույթին, անհրաժեշտություն կա։

Լվացքատներ, որտեղ լվանում են ձեռքերով: Եվ սա բարձր տեխնոլոգիաների երկիր Կորեայում է:

Թարմացնող դիմակ-կթարմացնի ձեր դեմքը խմելուց հետո։

Մերսում ծառերով և մարմինը ձգելու տեղ ամենուրեք` ազգային հոբբի։

Նրանք նաև սիրում են ոտքերի մերսում` անհարթ մակերեսների վրա: Օգուտը ցավից քիչ է, բայց օտարները չեն կարողանում հասկանալ դա։

Չե՞ք վերջացրել ձեր շոկոլադե սալիկը: Ահա մի տուփ, որտեղ կարող եք դնել մնացորդը` ավելի ուշ ուտելու համար:

Տղամարդկանց միջև հաճախակի ֆիզիկական շփումը նորմա է: Արագ մերսման խնդրանքը զարմանալի չէ։

Չունես քո տունը` չկա ամուսնություն, չկա ընտանիք: Անշարժ գույքն այնքան թանկ է, որ ավելի լավ է միայնակ մնալ: Այստեղից էլ` ծնելիության անկումը։

Եթե աշխատավայրում ղեկավարն ասաց, որ հանգստյան օրերին գնում ենք դուրս ամբողջ թիմի հետ, որպեսզի պատրաստենք պելմենիներ, դուք պետք է մանրամասն զեկույց ներկայացնեք, թե ինչու չեք կարող գնալ։ Ենթակաների կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրում։

Նրանք վճարում են կայանելու համար այնքան, որքան ուզում են, իհարկե բարեխղճորեն, սովորաբար, մեկ ժամը մեկ մետաղադրամով։








