Դուք կհասկանաք, թե որքան շատ էիք նրանց սիրում: Հենց դրանում է կայանում մտերիմներին կորցնելու գլխավոր ցավը:
Մենք գիտակցում ենք, թե նրանք որքան կարևոր էին մեզ համար միայն այն ժամանակ, երբ նրանք արդեն մեզ հետ չեն լինում:
Հաճախ մենք չենք գիտակցում, որ մեր ծնողները ամենահասարակ մարդիկ են՝ իրենց թուլություններով: Մենք մեծանում ենք՝ մտածելով, որ նրանք ամենաիմաստուն, բարի և անխոցելի էակներ են… բայց մենք մեծանում, հեռանում ենք և մոռանում այն մասին, որ նրանք հավերժ չեն:
Նրանք նույնպես ծերանում են:Եվ մենք տեսնում ենք, որ մեր հերոսներն աննկատ կերպով վերածվում են տարեց մարդկանց:
Նրանք գրեթե նման չեն այն երիտասարդ և առողջ մարդկանց, ովքեր եղել են մեր կողքին մեր մանկության ընթացքում:
Եվ մեզ համար…ցավալի և սարսափելի է ընդունել այն փաստը, որ նրանք այլևս մեր կողքին չեն լինի:
Այժմ կներկայացնենք այն 10 բաները, որոնց հետ ստիպված կլինեք բախվել, երբ ծնողներն այլևս ձեզ հետ չեն լինի:
Հույս ունենք, որ ընթերցելով և յուրացնելով այս կյանքի դասերը, դուք կկարողանաք փոխել ձեր կյանքը հենց այստեղ և հիմա: Մի սպասեք կյանքի հարվածներին…
1. Դուք կսկսեք ավելի շատ հասկանալ ընտանիքի կարևորությունը:2. Ձեզ համար շատ դժվար կլինի այդ կորուստը հաղթահարելը:3. Ձեզ համար ցավալի կլինի այն փաստը, որ նրանք չեն տեսնի թոռներին և ծոռներին:4. Չեք կարողանա հանգիստ լսել, թե ինչպես է ինչ-որ մեկը գանգատվում իր ծնողներից:5. Կորստի ցավը երբեք վերջնական չի վերանա:6. Կնախանձեք նրանց, ում ծնողները ողջ են:7. Ձեր տոներն ավելի միայնակ կդառնան:8. Դուք ծնողների կյանքին վերաբերող շատ գաղտնիքներ կիմանաք, որոնք կստիպեն ձեզ ընդունել, որ ձեր ծնողները եղել են ամենասովորական մարդիկ:9. Դուք հաճախ կցանկանաք զանգել նրանց, երբ ինչ-որ բան տեղի ունենա:10. Դուք կհասկանք, թե որքան շատ եք սիրել նրանց: