Այսօր մենք ունենք հետաքրքիր ինֆորմացիա Ձեզ համար:
Կպատմենք Ձեզ գրկախառնության 11 տեսակների մասին, որոնք ունեն բոլորովին տարբեր նշանակություններ:
Դա կարող է օգնել Ձեզ ամրապնդել Ձեր հարաբերությունները և արտահայտել Ձեր իրական զգացմունքները Ձեզ համար թանկարժեք մարդկանց հանդեպ:

1. Ամուր սեղմում
Մենք բոլորս էլ գիտենք այդ գրկախառնության մասին: Այդպես մենք գրկում ենք մեր մտերիմներին, ում վաղուց չենք տեսել:
Այդ գրկախառնություններն այնքան ուժեղ են, որ թվում է, թե հնարավոր է նույնիսկ զգալ սեփական ներքին օրգանները: Այդկերպ գրկելով միմյանց՝ մարդիկ արտահայտում են իրենց սերն ու կապվածությունը:
2. Երկարատև պահում
Այս գրկախառնությունները իրոք մեծ նշանակություն ունեն: Մարդիկ այդկերպ գրկում են միմյանց, երբ նրանք հոգնել են, ունեցել են երկար և ծանր օր, երբ նրանց հարկավոր է միմյանց օգնությունը:
Նրանք կարծես թե ասում են․ «Ինձ պետք է քո օգնությունը»: Եթե ինչ-որ մեկը այդկերպ գրկում է Ձեզ՝ ժամանակն է ցուցադրել սեփական սերը, հոգատարությունը և կարեկցանքը:
3. Ետևից
Այս գրկախառնությունները, հավանաբար, ամենակարևորներից և ռոմանտիկներից մեկն են:
Դրանք օգնում են արտահայտել սեփական սերն ու հոգատարությունը: Այդպես մարդիկ ցույց են տալիս, որ իրենք ունեն սիրելիի կարիքը, աջակցում են նրանց և կանեն ամեն ինչ, որպեսզի պաշտպանեն նրանց:

4. Շրջադարձ քայլ
Գրկախառնության այս տեսակը ամենատարածվածն է մտերիմ ընկերների մեջ: Դա ցույց է տալիս, որ մարդիկ իրոք ուրախ են տեսնել մեկմեկու:
5. Դիմային գրկախառնություն
Այս գրկախառնությունը, երբ մեկը նստած է իր զուգընկերոջ կոնքերին և ոտքերով գրկում է նրա իրանը:
Երկուսն էլ գրկում են մեկմեկու ձեռքերով: Դա նշանակում է, որ երկուսն էլ վստահում են միմյանց:
6. Իրանի շուրջ
Այս գրկախառնության տեսակը կարող է լինել այն մարդկանց մեջ, որոնք իրոք սիրում են մեկմեկու:
Դա տարբերակ է ցուցադրելու, որ զուգընկերները սիրում և վստահում են մեկմեկու: Նրանք բաց են և չունեն գաղտնիքներ:

7. Արագ, թմբթմբացնելով
Մարդիկ այդպես գրկում են մեկմեկու, երբ զգում են, որ հարմարավետ է միասին: Նրանք ուղղակի թմբթմբացնում են միմյանց մեջքին:
Դուք պետք է իմանաք, որ երբ ինչ-որ մեկը այդկերպ գրկում է Ձեզ, նա դա անում է ուղղակի քաղաքավարությունից ելնելով:
8. Դանդաղ պար
Այս բռնվածքը համապատասխանում է, երբ երկու մարդ ցանկանում են տեսնել մեկմեկու և խոսել, բայց չեն ցանկանում դադարեցնել գրկախառնությունը:
Այդպես նրանք ուղղակի բռնում են միմյանց և զրուցում:
9. Լոնդոնյան կամուրջ
Մարդիկ այդկերպ գրկում են մեկմեկու, երբ նրանք անհարմար են զգում, որովհետև նրանք այդքան էլ դուր չեն գալիս միմյանց:
Այդպես երկու մարդ կանգնած են որքան հնարավոր է հեռու միմյանցից և գրկախառնվում են:

10. Փոփոխական ուսեր
Այս գրկախառնությունը լայնորեն տարածված է այն մարդկանց միջև, որոնք մտերիմ են: Օրինակ, նրանք կարող են լինել լավ ընկերներ:
Այս գրկախառնությունները ցույց են տալիս, որ երկու մարդ սիրում են ժամանակ անցկացնել միմյանց հետ և բաց են միմյանց հանդեպ:

11. Հասանելիություն մեկ ձեռքով
Այս գրկախառնության տեսակը ծանոթ է բոլորին: Ինչ-որ մեկը ձեռքը դրեց ուսին: Եթե դա Ձեր ընկերն է, ապա նա առաջարկում է Ձեզ հարմարավետություն կամ օգնություն:
Եթե դա Ձեր սիրելի մարդն է, ապա նա ցանկանում է պաշտպանել Ձեզ և լինել որքան հնարավոր է Ձեզ մոտ:







