Այս պարզ բանաձևի օգնությամբ կարելի է շատ քիչ սխալմունքով հաշվարկել երեխայի վերջնական հասակը։
Հաշվարկի սխալմունքը առավելագույն դեպքում կազմում է 5 սմ։
Պետք է հասկանալ, որ բացի այս ամենից՝ երեխայի հասակը կախված է շատ բաներից, ինչպիսիք են՝ գենետիկան, նյութափոխանակությունը և այլն։
Ի՞նչ է պետք հաշվարկի համար
Մեզ անհրաժեշտ է իմանալ երեխայի հոր և մոր հասակը, ինչպես նաև նրա սեռը։
Ինչպե՞ս հաշվել
Եթե երեխան տղա է, ապա պետք է շարժվել հետևյալ հաջորդականությամբ.
(Հոր հասակ + մոր հասակ)/ 2 + 6.5 սմ
Եթե երեխայի հոր հասակը 180սմ է, իսկ մոր հասակը՝ 170սմ, ապա նրա հասակը կլինի (180 + 170)/ 2 + 6.5 = 181.5սմ։ Հաշվի առնելով 5սմ հնարավոր շեղումը՝ տղայի հասակը կտատանվի
166.5սմ – 186.5 սմ-ի միջև։
Եթե երեխան աղջիկ է, ապա պետք է շարժվել այս հաջորդականությամբ.
(Հոր հասակ + մոր հասակ)/ 2 – 6.5 սմ
Եթե երեխայի հոր հասակը 180սմ է, իսկ մոր հասակը՝ 170սմ, ապա նրա հասակը կլինի (180 + 170)/ 2 – 6.5 = 168.5սմ։ Հաշվի առնելով 5սմ հնարավոր շեղումը՝ աղջկա հասակը կտատանվի
163.5սմ – 173.5 սմ-ի միջև։